Ереван, 21.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Սե­փա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից խու­սա­փե­լու մի­տում. մեղավորն էլի «հպարտ քաղաքացինե՞րն» են

АНАЛИТИКА

Այս տարվա առաջին 6 ամիսների տվյալներով՝ 14,4 տոկոսով ավելի օտարերկրացի է ժամանել Հայաստան, քան նախորդ տարվա առաջին վեց ամիսներին:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`միաժամանակ հավելելով. «Զբոսաշրջության սեզոնը, ի դեպ, նոր-նոր է սկսվում: Հույս ունեմ մեր տնտեսվարողները՝ սկսած տաքսու վարորդներից, վերջացրած կրպակավարներով, լավ կընդունեն ժամանող զբոսաշրջիկներին:

Մեր երկրից լավ տպավորություններով վերադարձած ամեն զբոսաշրջիկ բարձրացնում է Հայաստանի միջազգային համարումը եւ մեծացնում տնտեսական ու զբոսաշրջային գրավչությունը»: Անշուշտ, շատ լավ է, որ Հայաստան ժամանող օտարերկրացիները թիվն ավելացել է, և դժվար է չհամաձայնել, որ զբոսաշրջիկներին լավ ընդունելը կարևոր է մեր երկրի զբոսաշրջային գրավչությունն ապահովելու համար:

Սակայն տարօրինակ է, որ այդ հարցում շեշտադրումն արվում է տնտեսվարողների վրա, կարծես կառավարությունն իր մասով ամեն ինչ անթերի կատարել է, և տնտեսվարողներն ու պարզապես մեր քաղաքացիներն են փչացնում զբոսաշրջիկների տպավորությունները մեր երկրից:

Հայաստանում զբոսաշրջիկներին վանող գործոններն ամենից առաջ կապված են կառավարության, այլ ոչ թե տնտեսվարողների գործունեության հետ: Առաջին բանը, որ զբոսաշրջիկը տեսնում է Հայաստանում, փողոցներն են, իսկ այսօր փողոցներից չմաքրվող աղբը, տիրող գարշահոտությունը, կանաչ տարածքների ու ծառերի բացակայությունը, չխնամված վիճակը, հասարակական զուգարանների բացակայությունը, ճանապարհների ոչ բարեկարգ վիճակը, առհասարակ տրանսպորտային ենթակառուցվածքների անմխիթար վիճակը գերազանցապես կառավարության և համայնքային իշխանությունների իրավասության ներքո են:

Իհարկե, կան տաքսու վարորդներ, որոնք ավելի շատ զբաղված են զբոսաշրջիկների դրամաշորթությամբ, քան ծառայությունների մատուցմամբ, սակայն ո՞վ պետք է կարգավորի այդ ոլորտը, որպեսզի նման անձինք հնարավորություն չունենան առանց համապատասխան որակների մատուցել տաքսի ծառայություններ: Բնականաբար, կառավարությունը:

Իսկ վերջինս ոչ թե կարգավորում է ոլորտը, այլ լիովին ազատություն է տվել տաքսու վարորդներին, ինչը վերածվել է ամենաթողության: Այսօր ցանկացած ոք կարող է սեփական մեքենայով տաքսի վարել` անկախ նրանից, բավարարում է արդյոք իր մեքենան ու անձամբ վարորդը այդ ծառայությունը մատուցելու հասարակ պահանջներին:

Ուստի առնվազն տարօրինակ է, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը այդպես է պատկերացնում զբոսաշրջության հետ կապված խնդիրները մեր երկրում:

Այստեղ ևս ակնառու է սեփական պատասխանատվությունից խուսափելու միտում: Եվ տեղին է հարցը, թե ի՞նչ է արել կառավարությունը իր գործունեության ընթացքում, որպեսզի Հայաստան ժամանող զբոսաշրջիկները լավ տպավորություններ ստանան: Կառավարության ծրագրում կարդում ենք. 

«Զբոսաշրջիկների համար անհրաժեշտ է ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքներ և սպասարկման բարձր մակարդակ։

Զբոսաշրջիկների համար տեղանքների և տրանսպորտային ուղիների հասանելիությունը բարձրացնելու նպատակով կարևորվելու է օտար լեզուներով ուղեցույցներով, համապատասխան փողոցային և զբոսաշրջային վայրերում նշաններով կահավորումը։

Զուգահեռաբար պետք է առանձնացվեն զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող զբոսաշրջային ենթաճյուղեր՝ էկոտուրիզմ, գաստրոտուրիզմ, էքստրիմ տուրիզմ, էթնոտուրիզմ՝ համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորելու և համապատասխան հետաքրքրություններ ունեցող զբոսաշրջիկների համար մեր երկիրն առավել գրավիչ դարձնելու նպատակով։ Կառավարությունը կարևոր է համարում նաև Հայաստան մուտքի վիզային ռեժիմների ազատականացմանը և օդային տրանսպորտի գների նվազեցմանն ուղղված հարցերի կարգավորումը»։

Ինչպես նկատելի է, այնքան էլ մեծ և ծանր պարտավորություններ կառավարությունը չի ստանձնել զբոսաշրջության ոլորտում, սակայն անգամ այդ նվազագույնը քանի՞ տոկոսով է իրականացրել, որ մնացել է տաքսու վարորդների և կրպակավարների հույսին: Ենթակառուցվածքներ են զարգացվե՞լ, համատարած կահավորվե՞լ են զբոսաշրջային վայրերը, զբոսաշրջության ո՞ր ճյուղն է ավելի արագ զարգացել, իսկ գուցե օդային տրանսպորտի գները կտրուկ նվազե՞լ են:

Ոչ, իհարկե, հետևաբար քանի դեռ տրված խոստումներից գոնե մեկը լիարժեք չի կատարվել, այնքան էլ ազնիվ չէ թիրախավորել առանձին տնտեսվարողներին, կարծես նրանք են զբոսաշրջության ոլորտում խնդիրների պատճառը: Ինչպես ոչ մեկ անգամ, հիմա էլ են այս իշխանությունները ամբողջ մեղքը գցում «հպարտ քաղաքացիների» վրա:

Առհասարակ նախորդներից ավելի մեծ խանդավառությամբ նոր իշխանությունները հաճախ են ներկայացնում վիճակագրական թվեր: Նկատենք, որ Հայաստան ժամանած ոչ բոլոր օտարերկրացիներին կարելի է համարել զբոսաշրջիկ:

Կա մանիպուլ յացիայի տարր, երբ լիովին չի ներկայացվում, թե ինչ նպատակով և որքան ժամանակով են եկել օտարերկրացիները: Օրինակ՝ անզեն աչքով էլ նկատելի է, որ Հայաստան են ժամանել մեծ թվով հնդիկներ և այլ ազգի ներկայացուցիչներ, ովքեր սկսել են աշխատել առևտրի, սպասարկման ոլորտում և կարծես թե երկարաժամկետ նպատակներով են ժամանել:

Նրանց զբոսաշրջիկ չի կարելի համարել: 

Եվ հետաքրքիր կլիներ իմանալ, թե քանի տոկոս են կազմում այն օտարերկրացիները, որոնք եկել են ոչ թե զբոսնելու, այլ բոլորովին այլ նպատակներով կամ էլ ուղղակի Հայաստանի տարածքով անցել են մեկ այլ երկիր:

Շատ են Հայաստան ժամանողների մեջ նաև այլ երկրի քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցները, ովքեր տարին մի քանի անգամ են գալիս: Էլ չենք խոսում, որ անցած տարվա առաջին կեսին Հայաստանում հեղափոխական իրավիճակ էր, և օբյեկտիվորեն շատ զբոսաշրջիկներ այդ ժամանակ չեն այցելել Հայաստան:

Իսկ հիմա երկրում քաղաքական ցնցումներ չկան, բնականաբար, անցած տարվա համեմատ արձանագրված աճը տրամաբանական է: Ըստ այդմ, աճի ցուցանիշը կարող է որևէ կապ չունենալ կառավարության գործունեության թվացյալ կամ ի ցույց դրվող արդյունավետության հետ:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank