Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն մակարդակ է հայտարարված
МЕЖДУНАРОДНОЕԲելգիայի իշխանությունները շաբաթ մայրաքաղաք Բրյուսելում հայտարարել են ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն մակարդակ: Այս մասին հայտնում է Yahoo News –ը ՝ վկայակոչելով Սպառնալիքների վերլուծության ազգային համակարգող կենտրոնը (OCAM):
«Բրյուսելի շրջանում ահաբեկչական սպառնալիքը հասել է առավելագույն ՝ չորրորդ մակարդակի»,- ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ: Նշում են, որ վերլուծական տվյալները վկայում են «լուրջ ու անմիջական սպառնալիքի մասին»: «Տվյալ մակարդակը պահանջում է անվտանգության որոշակի միջոցառումներ, նաեւ բնակչության համար համապատասխան հանձնարարականներ»,- ճշգրտել են OCAM –ից:
Բելգիայի իրավապահ մարմինները նաեւ գործողություն են իրականացնում Փարիզի ահաբեկչական գործողությունների հետաքննության շրջանակում, հայտնում է Lenta-ն:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



