Աֆրիկայի Գավաթ․ Թունիսի հավաքականի ինքնագոլը սենեգալցիներին դուրս բերեց եզրափակիչ
СПОРТՍենեգալի հավաքականը նվաճեց Եգիպտոսում ավարտին մոտեցող ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր։ Կիսաեզրափակիչում սենեգալցի ֆուտբոլիստները լրացուցիչ ժամանակում պարտության մատնեցին Թունիսի հավաքականին՝ 1։0։
Հիմնական ժամանակում երկու թիմերի դարպասին էլ նշանակվեց 11 մետրանոց հարվածներ, սակայն արդյունավետ իրացնել ֆուտբոլիստներին չհաջողվեց։ 100-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Թունիսի հավաքականի պաշտպան Դիլան Բրոնը։
Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն Ալժիրի եւ Նիգերիայի հավաքականները։
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկություն, կիսաեզրափակիչ
Սենեգալ - Թունիս՝ 1։0 (0։0, 1։0)
Դիլան Բրուն, 100, ինքնագոլ
Չիրացրած 11մ՝ Անրի Սեւե, 80 – Ֆերժանի Սասի, 75
1
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
4
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
5
Стартовал финальный этап турнира Junius



