Ահաբեկչական պայթյուն է տեղի ունեցել Սիրիայի Ղամիշլի քաղաքի հայաշատ թաղամասում. կա 11 տուժած
МЕЖДУНАРОДНОЕՀուլիսի 11-ին՝ երեկոյան 6:00-ին, հզոր պայթյուն է տեղի ունեցել Սիրիայի հյուսիսում գտնվող Ղամիշլի քաղաքի հայաշատ թաղամասում:
Ինչպես հաղորդում է տեղի «Գանձասար» շաբաթաթերթը, ականապատ մեքենա է պայթեցվել, որը կանգնել է Ուղղափառ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու դիմաց, ինչից վայրկյաններ անց որոտացել է պայթյունը: Կատարվածի հետևանքով 11 վիրավոր կա, գրանցվել են նաև նյութական վնասներ:
Նշվում է, որ նույն թաղամասում են գտնվում հայկական Սուրբ Հակոբ եկեղեցին, Ազգային Առաջնորդարանը, Ազգային միացյալ միջնակարգ վարժարանը և Կարագյոզյան հաստատությունը, որոնք նյութական թեթև վնասներ են կրել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



