Ереван, 26.Август.2026,
00
:
00
ВАЖНО


«Դադարեցի ապացուցել, որ այն չեմ, ինչպիսին մարդկանց հայտնի եմ». Ավետ Բարսեղյանը` կյանքի, 15 տարեկանում հորը կորցնելու և ընտանիքի մասին

ЛАЙФ
Շարունակությունը՝այստեղ

Թեմաներ, որոնց մասին կամ չեն խոսել կամ քիչ են խոսել, հարցեր, որոնք չեն հնչել կամ նրանք չեն անդրադարձել: Առաջին կարդացած գրքից մինչև կյանքի դրամա՝ լավ ավարտով, դստերն ուղղված նամակից մինչև անձնականը փակելու որոշում, չհասկացված լինելու անհանգստությունից մինչև սեփական կյանքի շոու. Tert.am Life–ի զրույցի անծանոթն Ավետ Բարսեղյանն է։

 
 

Եթե չիմանայիքոր այս կամ այն գործը պատկանում է Ձեր գրչինի՞նչ կմտածեիք ստեղծագործողիմասին՝ ինչպիսի՞ն է նա։

–Գործեր կան, որոնց երրորդ աչքով նայելիս ծիծաղում եմ, կարողանում եմ ինքս ինձ քամահրանքով վերաբերվել։ Գործեր կան, որոնց նայելիս ասում եմ՝ չէ, տաղանդավոր է, շնորհք ունի։ Չնայած հիմա շատ են աջ ու ձախ շպրտում «տաղանդավոր» բառը, դրա համար ուղղակի ասեմ` շնորհքով։ Շնորհքի ծիլեր տեսնում եմ (ծիծաղում է, հեղ.)։ Կողքից հետևելու դեպքում  նույնը կասեի, հիմնականում, այդպես էլ անում եմ։

 

Կարելի է պատկերացնել՝ ի՞նչ է տվել ու խլել հեռուստատեսությունըբայց դժվար է նույնն անել երգգրելու դեպքում։

–Ինչպես յուրաքանչյուր արարչական գործընթաց, երկկողմանի է՝ և՛ վերցնում է, և՛ տալիս։ Հեռուստատեսությունը միտք է, ռադիոն՝ հոգուն մոտ։ Խոսքեր գրելու ընթացքը հոգուցդ վերցնում է անկեղծությանդ ու ազնվությանդ պաշարը։ Նկատի ունեմ ոչ կոմերցիոն գործերս, երբ չկա լարվածություն գրելու հիթային ու հիշվող մի բան։ Երաժշտության, գաղափարի առջև մերկանում ես։ Այս ամենը տալիս ստանում ես փոխհատուցում, երբ այն հասնում է մարդկանց, ազդում է լսողի վրա ու բերում հաջողություն։

Երգերը ճակատագրեր ունեն, այդ տալ-առնելուն զուգահեռ դու հանգիստ ես լինում, ընթացքում չես նեղվում տալուց, ինչպես սկզբում էր լինում։ Արդեն գիտես, որ հետ է գալու։ Անկեղծանալը հեշտ ընթացք չէ։

-Ձեր գրած բանաստեղծություններից շատերն են երգ դարձել։ Կա՞ն այնպիսիքորոնք ժամանակավրեպեք համարում։

–Այո։ Կան գործեր, որոնք  հասկանալու համար անգամ ինձ է ժամանակ պետք, որովհետև այդ րոպեին ես ընդամենը փոխանցող եմ եղել, դա չեմ վերագրել ինձ։ Պետք է ժամանակ անցնի, և ես  հասկանամ, թե ինչ եմ գրել։ Լավ է, որ ես թղթերի վրա եմ պահում գրածներս, ժամանակ առ ժամանակ նայում եմ, հասկանում, թե ինչի եմ դա գրել։

Ինչի՞ մասին երբեք երգ չէիք գրի։

–Երևի, չկա նման թեմա, բայց անձնական դաշտին վերաբերող թեմաների մասին շատ զգուշավոր եմ գրում՝ երեխայիս, կնոջս, հայրիկիս կորցնելու, մայրիկիս մասին։

Ինչի՞ մասին եք գրել մանկությանպատանեկության տարիներին։

–Տխրության, սիրո բացակայության… Այդ տարիներին ավելի հետաքրքիր էի ստեղծագործում, քան հիմա։ Աշխարհը փոխելու մեծամտության մեջ էի։ Հիմա թերթում եմ այն գործերը, որոնք գրել եմ 17-18 տարեկանում և հասկանում, որ ինձ համար շատ ավելի հետաքրքիր են, կարծես 40-50 տարեկան մարդու գրվածքներ լինեն։ Շատ վաղ տարիքից չեմ սկսել գրել՝ 17-18 տարեկանից։ Հետ եմ նայում ու շատ հետաքրքիր թեմաներ կան՝ միջանձնային հարաբերությունները, կին–տղամարդ կապը, սիրո բացակայության ժամանակ հոգու անցած տառապանքները։ Հետաքրքիր է, որ այն ժամանակ հայրենիքի թեման չկար, դա ավելի ուշ է եկել՝ հասուն տարիքում։ Քո գիրը ճակատագրիդ վրա շատ է ազդում։

-Ե՞վ, Ձեր գրած երգերովբանաստեղծություններով ինչոր բան փոխեցի՞ք աշխարհում։

–Երիտասարդական մաքսիմալիզմն ինձ մոտ էլ եղել է։ «Եկել եմ աշխարհը փոխելու» ասում ես ու հետո հասկանում, որ այդ ամենը պետք է սկսել քո մեջ եղած տիեզերքից։ Երբ դու փոխվում ես, քո խոսքն ու գործն այնքան սուր են դառնում, որ ուզած-չուզած, շղթայապես փոխում են շուրջդ եղած աշխարհը։ Սկզբում դու աշխարհը մեծ ես պատկերացնում, հետո այն փոքրանում է մինչև սեփական մարմնիդ մեջ պահած ինչ-որ մի կետ, որը կոչվում է հոգի։

Միջանձնային հարաբերություններից խոսեցիք՝ ինչպիսի՞ն են եղել Ձեր և Ձեր քրոջհարաբերությունները։

–Ինչպես բոլոր հայ ընտանիքներում՝ կռիվներով, վեճերով (ծիծաղում է, հեղ․), հետո այդ ամենը վերաճել է մի մարդ, մի օրգանիզմ լինելուն։ Ես և քույրս շատ մտերիմ ենք, կիսում ենք իրար ցավն ու ուրախությունը։ Կարծես մի գործարան լինենք, որն արտադրում է մի ապրանքանիշ։ Ոչ միշտ է այդպես եղել․ այդ ամենն աճել է և անցել շատ մեծ պատմություն։

Ձեր ծնողներից ի՞նչ հատկանիշներ եք ժառանգելորոնցից կուզեիք խուսափած լինել։

–Մայրիկիցս չափազանց ուշադիր լինելը, բայց այնպես չէ, որ չէի ուզի այդ հատկանիշը լիներ, որովհետև դա էլ է իմ «ես»-ի մի մասը։ Մայրս շատ ուշադիր է շրջապատի նկատմամբ, հասկանում ես, որ եսակենտրոն մարդիկ ավելի հեշտ են ապրում, իսկ դու դաստիարակվել ես ուշադիր ու թրթիռով վերաբերմունքով։ Այս դարում դա մի տեսակ անիմաստ է թվում, չնայած գալիս է պահ, երբ շնորհակալ ես լինում, որ այդ տեսակն ես, և դա քեզ նվիրել է ծնողդ։

Հայրիկիս, ցավոք, 15 տարեկանում եմ կորցրել և չեմ հասցրել, որպես տղա դաստիարակվել։ Դա այն տարիքն էր, որից հետո պետք է սկսվեր, որպես տղա, ինչ-որ բան վերցնելը։ Այդ առումով, ցավոք, որևէ բան չունեմ ասելու։ Գենետիկ առումով չափազանց հետաքրքիր անձնավորություն է եղել՝ շատ վառ և ներսից շատ վառվող՝ ընկերների, շրջապատի համար։

Տարիներ առաջ Ձեր անձնական կյանքը բաց էր՝ խոսում էիք այդ մասինլուսանկարներ էին հասանելիդառնում հասարակությանը։ Վերջին տարիներին կյանքի այդ մասը փակվեց։ Ի՞նչը բերեց այդորոշմանը։

–Իմ հարաբերություններն այս կամ այն աղջկա հետ, գրեթե, միշտ շատ բաց են եղել, շատ եմ խոսել։ Սակայն երբ կայացնում ես կյանքիդ այն որոշումը, որը, առաջ Աստված, պետք է մինչև վերջ գնա՝ փորձում ես սահմանափակել ինֆորմացիան։ Լուսեի նկարները նախընտրում եմ չհրապարակել, Անիի հետ շատ տեղ ենք  գնում, բայց խնդրում եմ միասին չլուսանկարել մեզ, չեմ ուզում քննարկման առիթ դառնա։ Ուզում եմ կյանքիս գոնե այդ հատվածը միայն իմը լինի։

Անդադար տվել եմ, կիսվել, խոսել՝ ես ձերն եմ, ինձ քրքրեք, սիրեք կամ ատեք, բայց այն, ինչ իմն է, իմն է։ Հասունության հետ ես գալիս այդ մտքին։ Երևի, վախից, պաշտպանական բնազդից է։ Ես այդպիսին եմ, բայց դեմ չեմ մարդկանց, որոնք իրենց կյանքի այդ հատվածն են բաց պահում։

Հասարակությունը, երբեմն, իրեն այնպես է պահում, որ ստիպված ես լինում պահել այն, ինչը քեզ համար թանկ է, իսկ ընտանիքի ինստիտուտն ինձ համար շատ թանկ է։ Երբ գիտակցաբար ընտրել ես այն աշխատանքը, որի դեպքում նորմալ է, որ պետք է քննարկվի, «լայքվի» ու «դիսլայքվի» անձնականդ, հասկանում ես, որ գոյություն ունի մի տարածք, որը քո ամրոցն է։ Այնտեղ կեղտոտ ոտքերով մտնելն անիմաստ է,  դու չպետք է թողնես։ Թույլատրելիության սահմանում դու տալիս ես ինֆորմացիա, առանց դրա անհնար է, մարդիկ պետք է իմանան, որ դու  ամուսնացած ես, բալիկ ունես, բայց այդքանը։ Չես կարող ապրել մեծ քանակությամբ հասնող մարդկանց հետ։

Ձեր աղջկան ուղղված մի նամակ արդեն ունեք։ Այն ընթերցեցիք Ձեր բանաստեղծությունների երեկոյի ժամանակ։ Կա՞ն այլ նամակներեթե ապագայում լինեն, ի՞նչ թեմայով կլինեն։

–Հեղափոխության, իշխանափոխության, դեմքափոխության կամ չգիտեմ ինչափոխության (ժամանակը ցույց կտա` ինչ էր դա) ընթացքում Լուսեին նամակ գրեցի և իմ խոսքն ուղղեցի, որովհետև ուրիշ ոչ մեկի կարծիքն ինձ համար կարևոր չէր այնքան, ինչքան Լուսեինը։

Ես նրան գրեցի իմ դիրքորոշման ու այն մասին, թե ինչ կար իմ հոգում, սրտում, մտքում և Հայաստանում։ Ես ուզում եմ դա հասկանա միայն Լուսեն, որովհետև իմ պարտավորությունն իմ ընտանիքի առաջ է, ոչ թե հոծ բազմության։ Մեծանալով դու հասկանում ես, որ պատասխանատու ես մարդկանց, ավելի մեծանալով՝ անհատների, էլ ավելի  մեծանալով` սեփական խղճի առաջ։

Ի՞նչ ժանրի ֆիլմ կլիներ Ձեր կյանքի մասին պատմությունը։

–Երաժշտական կոմեդիա չէր լինի, մյուզիքլ էլ չէր լինի, կլիներ դրամա լավ ավարտով կամ այնպիսի ավարտով, որը դիտողին մտածելու տեղ կտար։ Չնայած կախման կետերով ֆիլմերից վատանում եմ, որպես ալարկոտ մարդ` սիրում եմ, երբ իմ փոխարեն մտածում ու տալիս են ֆիլմի վերջաբանը։ Կստացվեր շատ ծանր, ոչ միանշանակ կերպարով դրամա, որի հերոսին մարդիկ չէին կարող ասել` սիրո՞ւմ են, թե՞ ատում, լա՞վն է, թե՞ վատը։ Ես էլ տեսակով միանշանակ չեմ։

Ի՞նչ սաունդթրեք կունենար այդ դրաման։

–Անդրեի կատարմամբ «Իմ սերը քեզ» երգը, որովհետև այն իմ ստեղծագործական կյանքի հիմնասյունային երգերից է։ Կլինեին նաև այլ երգեր՝ Անի Քրիստիի կատարմամբ «Իմ լռություն»–ը, Արա Մարտիրոսյանի  «Կարևոր մի խոսք»-ը, «Կյանք ու կռիվը», «Ապրելու ապրիլը», իսկ ավարտի կլիներ «Կարմիր, կապույտ, ծիրանագույն»-ով։

Իսկ ո՞ր ֆիլմից եք շատ տպավորվել, ո՞րն է ամենից շատ նման Ձեր կյանքին։

–Եթե ֆիլմերը չլինեին, ես շատ  դժբախտ մարդ կլինեի։ Կան ֆիլմեր, որոնց դեպքում որքան էլ կոպիտ հնչի, տակն ես մնում։

Մայրս պատմում է, որ փոքր տարիքում ֆիլմերի տպավորության տակ փորձում էի խաղալ այդ հերոսին։ Եթե այդ նույնականացումը չկա, զուր ես նայում կամ կարդում՝ դու պետք է քո եսը տանես ու դնես այն իրականության մեջ, որը քեզ առաջարկում են։ Մարդն ամենաէգոիստ կենդանին է, մինչև ինքն իրեն չտեսնի տվյալ համակարգում, չի կարող ասել` սիրո՞ւմ է, թե՞ չէ, դա էլ է էգոյից բխող բան։  «Թրումանի շոուն» ֆիլմում Ջիմ Քերիի մարմնավորած կերպարը շատ է ազդել իմ գիտակցության վրա։ Աշխարհի այդ մոդելն ու կերպարանքը լիովին վերցրել եմ։

Ի՞նչ եք նախընտրում կարդալ կառանձնացնե՞ք գիրքորն ազդել է Ձեր մտածողությանաշխարհընկալմանկենսակերպի վրա։

–Կարդացող չեմ եղել։ 16 տարեկանում եմ կարդացել առաջին էզոթերիկ գիրքը՝ հետաքրքիր գրականություն էր Գրիգորի Կլիմովի «Имя мое легион»-ը։ Այն, ինչ սկսել եմ կարդալ, շարունակել եմ։ Շատ եմ սիրում ֆանտաստիկ գրականություն, ուտոպիաներ, հակաուտոպիաներ՝ գրականություն, որը ստեղծում է այլ իրականության պատկեր։ Այդ մի գիրքը չկա՝ հավաքական վիճակ է։ Հենց այդ մեկ գրքի որոնումն է քեզ ստիպում կարդալ և  փորձում ես այդ իդեալական գիրքը գտնել։

Հայտնի մարդկանց դեպքում դժվար է անհայտ կողմեր ունենալ, որո՞նք են դրանք Ձեր դեպքում։  

–Ես դադարեցի ապացուցել, որ այն չեմ, ինչ  մարդկանց հայտնի է։ Մեծամտության, եսակենտրոնության պիտակը դեր էր, որը ես այնքան լավ խաղացի… հետո հասկացա, որ մարդիկ այդպես էլ պատկերացնում են ինձ ու շատ լավ է՝ թող այդպես էլ իմանան։ Հիմա չեմ արդարանում, որ այդպիսին չեմ։

-Հեռուստատեսությունում լինելու 17 տարվա ընթացքում Ձեզ մոտ եղել է եթերայինբայց ոչստեղծագործական դադար։ Երգեր գրելիս չկա՞ սպառվելուչհասկացվելուկրկնվելու խնդիր։

–Այդ ամեն ինչը եղել է, լինում է և դեռ ավելի շատ է լինելու։ Գրելու մեջ ավելի շատ են եղել այդ անդունդներին ու վերելքներին հաջորդող միջանկյալ ընկճախտային կամ շատ ոգևորիչ վիճակները։ Հետաքրքիր է, որ բարձր տրամադրությանդ կետերը հիմնականում բթացնում են։ Գրելու ունակ ես, երբ անդունդին ես, որովհետև անդունդից ավելի հեշտ է փորել հետաքրքիր տողեր։

Սիրային բավարարվածությունը, զգացմունքային շփացումն ավելի բթացնող է։ Խոսքս այն երգերի մասին է, որոնք քո զգացածով ես գրում, որոնք ստեղծվում են, երբ դու լավ կամ վատ վիճակում ես, որովհետև կան երգեր, որ մեխանիկորեն գալիս են, գրում ես։

Հետևո՞ւմ եք հայկական հեռուստաեթերներին ինչպիսի՞ն էր մեր հեռուստատեսությունը 10 տարի առաջև հիմա։

–Չեմ հետևում, չեմ հասցնում, բայց սուտ կլինի, եթե ասեմ` բացարձակ անտեղյակ եմ։ Ամեն դեպքում, անգամ, իմ հաղորդումներին լինում էին հյուրեր, որոնց հայտնի լինելը միայն դահլիճի արձագանքից էի հասկանում։ Իրենք զարմանում էին, թե ո՞նց, իրենք ամենահայտնի սերիալից են։

Հեռուստատեսությունն առաջ կրթող դեր ուներ, հիմա մարդիկ հին սկզբունքով հեռուստատեսությունից պահանջում են կրթել, բայց այն հիմա ավելի շատ ժամանց ապահովող գործառույթ ունի։

Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении» «Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате