Կամուրջ հուշարձանի տարածքում լողավազանը ապամոնտաժելու համար «Պահպանության ծառայություն»–ը դիմել է Արագածոտնի մարզպետին
КУЛЬТУРА«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածվել էր մի լուսանկար, որտեղ Օշականի կամուրջ հուշարձանի տարածքում լողավազան է տեղադրված։ Այս լուսանկարն առաջ էր բերել օգտատերերի վրդովմունքը։ Այս առնչությամբ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ դիմել են Արագածոտնի մարզպետին՝ լողավազանը ապամոնտաժելու համար։
«Սոցիալական ցանցում տարածված լուսանկարի առչնությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ Արագածոտնի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում հաշվառված Կամուրջ հուշարձանի տարածքում տեղադրված լողավազանը ապամոնտաժելու համար «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է Արագածոտնի մարզպետին»,–ասված է հայտարարությունում:

1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



