Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Վստա՞ք եք, որ ժողովրդավարությունը ժողովրդի իշխանությունն է

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Ժողովրդավարությունը (դեմոկրատիա) ժողովրդի իշխանությունն է:

Իրականում ամեն ինչ այդքան միանշանակ չէ:

Տարբեր մարդիկ ժողովրդավարությունը տարբեր կերպ են ընկալում: Ներկայումս ժողովրդավարության տակ հասկացվում է ժողովրդական կառավարում: Այս դեպքում ժողովրդավարության սահմանումը հիմնականում սահմանափակվում է հետևյալ հատկանիշներով՝ առաջնորդների նշանակում իրենց կառավարողների կողմից, որը տեղի է ունենում ազնիվ և մրցակցային ընտրությունների միջոցով, ժողովուրդը լեգիտիմ իշխանության միակ աղբյուրն է, և հասարակությունը, հանուն իր շահերի բավարարման և ընդհանուր բարեկեցության, իրականացնում է ինքնակառավարում:

Ըստ Բրոքհաուզի բառարանի, ժողովրդավարության սահմանումը անգամ ծիծաղելի է հնչում. «Ժողովրդավարությունը քաղաքական կացության ձևն է, որտեղ հասարակության կամ պետության կամքը թելադրված է ամբողջ ժողովրդի կամքով»: Այնուամենայնիվ, ոչ բոլորն են համաձայնում այս սահմանմանը: Ըստ ականավոր փիլիսոփա Կարլ Պոպպերի, կա կառավարման երկու ձև. մեկը, երբ կառավարողները ազատվում են իրենց կառավարությունից առանց արյունահեղության, և երկրորդը, երբ առանց արյուն թափելու՝ դա հնարավոր չէ:

Եվ այստեղ առաջինը ժողովրդավարությունն է, իսկ երկրորդը՝ բռնապետությունը: Եթե հարցը այդպես է դրվում, ապա ստացվում է, որ Ռուսաստանը ժողովրդավարական երկիր է, քանի որ Պուտինը փոխարինել է Ելցինին առանց արյուն թափելու: Ըստ այս փիլիսոփայական մտքի, կարևոր չէ, թե ինչ քանակի մարդիկ են մասնակցել նման գործընթացին: Պատմականորեն առաջինը հենց նախնադարյան-համայնական ժողովրդավարությունն է եղել։ 

Այն առաջացել է Հին Հունաստանում և Հին Հռոմում, որի որոշակի տարրերն առկա են եղել նաև միջնադարյան քաղաք-պետությունների ավանդույթներում և Եվրոպայի իշխանական ներկայացուցչական մարմիններոմ, ինչպես նաև նոր ժամանակի բրիտանական գաղութներում։ 

Հնագույն քաղաք-պետությունների օրենսդիր, գործադիր և դատական իշխանության կրողը եղել է Ժողովը, որի մեջ ընդգրկված են եղել բոլոր քաղաքացիները։ Այն հնարավոր էր, քանի որ այդ քաղաքների բնակչությունը հիմնականում չէր գերազանցում 10000-ը, իսկ կանայք և ստրուկները զուրկ էին քաղաքական ու քաղաքացիական իրավունքներից։

Քաղաքացիներն ունեին գործադիր և դատական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունք, որոնք ընտրովի էին, իսկ մյուսները նշանակվում էին վիճակահանության սկզբունքով։

Սակայն Հռոմեական Հանրապետության հնագույն ժողովրդավարական ինստիտուտները դադարեցրել են իրենց գործունեությունը։ Հարկ է նաև նշել, որ ժողովրդավարությունը հնագույն ժամանակներում էլ է եղել փիլիսոփայական մտորումների առարկա: 

Պլատոնը նշել է, որ ժողովրդավարությունը նախանձող աղքատների իշխանություն է։ Նա նաև պնդել է, որ ավելորդ ժողովրդավարությունը հանգեցնում է բռնության։ Նմանատիպ կարծիքի էր նաև Արիստոտելը՝ նշելով, որ ժողովրդավարությունը մեծամասնություն կազմող աղքատ քաղաքացիների կառավարում է, որոնք ցանկանում են բավարարել իրենց անձնական շահերը։ Նա ևս նշում է, որ նմանատիպ կառավարման ձևը հանգեցնում է ժողովրդավարության կատարյալ խեղաթյուրման։

Ներկայումս քաղաքագետները նշում են, որ 1990-ական թվականներից աճել է հիբրիդային ռեժիմների թիվը, որոնք իրենց մեջ կրում են ինչպես ավտորիտարիզմի, այնպես էլ ժողովրդավարության հատկանիշները: Նման դեպքերում հաճախակի են կազմակերպվում ընտրություններ և առկա են քաղաքական մրցակցության տարրեր, և ընդդիմությունը կարող է ինչպես մարտահրավեր նետել իշխանական ուժերին, այնպես էլ վերջինիս գործադիր մարմիններում, դատարաններում կամ ԶԼՄ-ներում դարձնել ավելի թույլ:

Սակայն վարչական ռեսուրսների օգտագործման պայմաններում իշխանության և ընդդիմության ուժերը միշտ էլ անհավասար են լինում: Արդյունքում կարևորագույն ցուցանիշ է իրավական պետության առկայությունը: Համաձայն Ադամ Պշևորսկու, ժողովրդավարությունն իրենից ներկայացնում է անորոշ արդյունքների պայմաններում գործողությունների որոշակիություն:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Проведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня Еркрапа