Շահաբաժնից ստացած եկամուտ, դրամական միջոցներ ու փոխառություն. որքա՞ն է ՌԴ-ում ՀՀ դեսպանի ունեցվածքը
ОБЩЕСТВОՌուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Վարդան Տողանյանի փոխառության չափը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 1 200 000 ԱՄՆ դոլար, որը հանձնվել է 2018թ. հարկային տարում:
Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 47 000 000 ռուսական ռուբլի, 4 900 000 ԱՄՆ դոլար և 1500 ֆունտ ստեռլինգ:
Հարկային տարվա վերջում դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 45 000 000 ռուսական ռուբլի, 4 800 000 ԱՄՆ դոլար և 1500 ֆունտ ստեռլինգ:
Վ. Տողանյանի՝ ՀՀ դրամով ստացած եկամուտը 2018թ.-ին կազմել է 25 528 000 ՀՀ դրամ, որը շահաբաժին է:
Աշխատանքի վարձատրության կամ դրան հավասարեցված այլ վճարումներից ստացած եկամուտը կազմել է 43 428 ԱՄՆ դոլար, իսկ վարձակալության դիմաց ստացված եկամուտը կազմել է 36 000 ԱՄՆ դոլար:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ



