Հանձնաժողովի լսումներ առանց հանձնաժողովի անդամների (տեսանյութ)
ВИДЕОԱյսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը հրավիրել էր խորհրդարանական լսումներ, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը: Հետաքրքրական է, որ պատգամավորներից ներկա էին ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը և ՀՀԿ-ական Արայիկ Հովհաննիսյանը, որոնք չեն ընդգրկված Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմում: Այնինչ հանձնաժողովի 16 անդամներից և ոչ մեկը չէր եկել լսումներին, իհարկե, բացի նիստը նախագահող Կորյուն Նահապետյանի:
Հիշեցնենք, որ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմում են ընդգրկված հետևյալ պատգամավորները.
Կորյուն Նահապետյանը, Աբրահամ Մանուկյանը, Ռուբեն Գևորգյանը, Մանվել Գրիգորյանը, Իշխան Խաչատրյանը, Կարո Կարապետյանը, Միքայել Մանուկյանը, Էդմոն Մարուքյանը, Առաքել Մովսիսյանը, Թևան Պողոսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Կարեն Սարիբեկյանը, Սեդրակ Սարոյանը, Մհեր Սեդրակյանը, Արթուր Ստեփանյանը և Խաչատուր Քոքոբելյանը: Փաստորեն ստացվում է, որ «մարտի դաշտում» 15 պատգամավորները միայնակ էին թողել Նահապետյանին:
Լիլիթ Լալայան



