655 000 ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարան, աշխատավարձերից ու վարկերից գոյացած եկամուտ
ОБЩЕСТВОԼոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթից տեղեկանում ենք, որ Արմեն Բայբուրդյանը 2018թ. հարկային տարում 655 000 ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարան է ձեռք բերել:
Բացի այդ, նշված հարկային տարում նա վաճառել է 135 000 արժողությամբ բնակարանը, որն առկա է եղել 2018թ. հարկային տարվա սկզբին:
Հյուպատոսի դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 9300 ԱՄՆ դոլար, 2018թ. վերջում այն կազմել է 7560 ԱՄՆ դոլար: Արմեն Բայբուրդյանի՝ երեք աշխատավարձերից ստացած եկամուտները 2018 թվականին կազմել են 64 167 ԱՄՆ դոլար, 11 200 ԱՄՆ դոլար, և 27 000 ԱՄՆ դոլար: Իսկ ստացված փոխառություններից (վարկեր) գոյացած եկամուտը կազմել է 524 000 ԱՄՆ դոլար:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ



