Այգեկ գյուղի գերեզմանատան մոտակա այգում հրդեհ է բռնկվել. ծխահարվել են քաղաքացիներ
ОБЩЕСТВОՀունիսի 25-ին՝ ժամը 12:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Այգեկ գյուղի Կենտրոնական փողոցում` գերեզմանատան մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեկ գյուղի գերեզմանատան մոտակա ծիրանի այգում (սեփականատերեր՝ Յ.Հ. և Վ.Ե.):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիներ Յ.Հ.-ն (ծնված 1952 թ.) և Ա.Հ.-ն (ծնված 1983 թ.) ծխահարման նախանշաններով տեղափոխվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:18-ին, մարվել՝ 15:15-ին:
Այրվել են մոտ 5000 քմ խոտածածկույթ, 50 հակ պահեստավորած անասնակեր, ջերմահարվել՝ 30 ծիրանենի:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



