Ռուսների և վրացիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Ստամբուլում
МЕЖДУНАРОДНОЕՍտամբուլում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով դանակային վնասվածք է ստացել կռվի ռուս մասնակիցներից մեկը: Այս մասին փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ՌԴ հյուպատոսությանը:
Ինչպես նշվում է, Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիների միջև վիճաբանություն է ծագել, որը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի, որի ընթացքում ինչպես սառը զենք, այնպես էլ հրազեն է կիրառվել:
Նշվում է, որ ռուս քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում: Միևնույն ժամանակ նշվում է, որ Վրաստանի քաղաքացիներից մեկը հրազենային վերք է ստացել և մահացել:
Ներկա պահին տեղի ոստիկանությունը քննչական գործողություններ է կատարում՝ փորձելով պարզել կատարվածի բոլոր հանգամանքները:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



