Մենք որևէ լրատվամիջոցի որևէ դեպքում չենք խոչընդոտի. Արթուր Վանեցյան
ПОЛИТИКА«Չի եղել դեպք, երբ ԱԱԾ-ն որևէ լրատվամիջոցի ներկայացուցչի հրավիրի ծառայություն, կամ նյութեր նախապատրաստի, կամ քրեական հետապնդում իրականացնի սուտ լուր տարածելու համար». Shantnews-ին տված հարցազրույցում ասել է ԱԱԾ տնօրեն և ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե որ դեպքերում լրատվամիջոցը կարող է հետաքրքրել ԱԱԾ-ին:
«Դա ձեր և ում մասին այդ լուրը գրել եք, ձեր հարաբերություններն են և նա կարող է դատի տալ, դուք կարող եք պաշտպանվել, կամ-կամ... մենք որևէ լրատվամիջոցի որևէ դեպքում չենք խոչընդոտի, որովհետև խոսքի ազատությունը դա բացարձակ արժեք է, որը պարտավոր ենք պահպանել: Մենք, ընդհակառակը, որպես ԱԱԾ պետք է ամեն ինչ անենք, որ խոսքի ազատությունը ՀՀ-ում լինի ամենաբարձր մակարդակի վրա»,-նշել է Վանեցյանը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



