Որոշակի մտահոգություններ կան Սփյուռքում
ПОЛИТИКАԵրեկ Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար:
Առաջին հայացքից թվում է, թե ոչ մի տարօրինակ ու անսովոր բան չկա, սակայն «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ Սփյուռքում այս առիթով որոշ մտահոգություններ կան: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս առիթով ներքին լուրջ քննարկումներ են տեղի ունեցել հատկապես ռուսական և իրանական հայ համայնքների շրջանում. սա հիմնականում պայմանավորված է Սինանյանի՝ ամերիկյան համայնքը ներկայացնելու հանգամանքով: Սփյուռքում, որպես կանոն, բնական է համարվել, որ Սփյուռքի հետ հարցերի համակարգումն իրականացվում էր հայաստանցի նախարարի կողմից, և տեսակետ կար, որ հանձնակատարն էլ հայաստանցի կլինի, որպեսզի հանկարծ չխաթարվի տարբեր գաղթօջախների ներգրավվածության հավասարությունը:
Մեր տեղեկություններով, Սինանյանը տարբեր զրույցներում նշել է, որ լիարժեք ապահովելու է թե՛ բոլորին «հավասար աչքով նայելու», թե՛ հայոց միասնականության սկզբունքները: Այդուամենայնիվ, մասնակի անհանգստությունները մնում են:



