Կրեմլը մեկնաբանել է Պուտին-Թրամփ հանդիպման հավանականությունը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման վերաբերյալ Մոսկվան դեռևս որևէ առաջարկ չի ստացել: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը հաստատել էր Ճապոնիայում կայանալիք G-20 գագաթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահի հետ սպասվող հանդիպման մասին:
Ըստ Պեսկովի՝ կողմերը երկու երկրների նախագահների հանդիպման նպատակով նախապատրաստական աշխատանքներ այս պահին չեն իրականացնում:
«Այդ առումով մինչև օրս որևէ նորություն չկա, ամերիկացիները ոչինչ չեն նախաձեռնել», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Նշենք, որ G-20 գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի վերջին Ճապոնիայի Օսակա քաղաքում:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



