Վրաստանն աջակցության պակաս չի ունենա. Պոմպեո
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի ջանքերն ամրապնդում են իմ հավատը, եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԱՄՆ ողջ կառավարության անունից հայտարարում եմ, որ դուք ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին ԱՄՆ-ի աջակցության պակաս չեք ունենա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպումից հետո, հաղորդում է «Ինտերպրեսնյուզ»-ը:
Պոմպեոն անդրադարձել է Ռազմավարական գործընկերության խարտիայի 10-ամյակին եւ նշել, որ հոբելյանական հռչակագրում, որն այսօր կհրապարակվի, կնշվեն երկկողմ հարաբերությունների հետագա ուղղությունները:
«Հուսով եմ՝ Վրաստանը հետագայում եւս տրամադրված կլինի բարեկամական եւ կհիմնվի ընդհանուր պարտավորությունների վրա: Վրաստանը ՆԱՏՕ-ի դաշնակից հայցվորի կարգավիճակում է, եւ դա այն պատճառներից մեկն է, որ մենք սերտորեն համագործակցում ենք: Նախագահ Թրամփը բոլոր ազգերն կոչ է արել առավել մեծ ջանքեր գործադրել գլոբալ մարտահրավերները հաղթահարելու համար: Վրաստանը բարեխղճորեն է կատարում այդ կոչը Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարում: Այսօր վրցի խիզախ զինծառայողները հրաժարվել են ամեն ինչից եւ ամերիկացի զինծառայողների հետ կողք-կողքի պայքարում են խաղաղության համար: Ընդհանուր առմամբ 870 վրացի զինծառայող է ծառայում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունում»,- ասել է Պոմպեոն:
Բախտաձեն շնորհակալություն է հայտնել Պոմպեոյին Վրաստանին աջակցելու համար եւ նշել այն արդյունքները, որոնք գրանցվել են ԱՄՆ-Վրաստան 10 տարվա ռազմավարական գործընկերության ընթացքում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



