Կասկադյորական ավտովթար Կոտայքի մարզում. 25-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է գազատարը և 100 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում. կա վիրավոր (լուսանկարներ, տեսանյութ)
ФОТОԵրեկ՝ նոյեմբերի 18- ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:10- ի սահմաններում Եղվարդ - Երևան ավտոճանապարհի 4- րդ կմ հատվածում Զովունի գյուղի բնակիչ 25-ամյա Անդրանիկ Մխիթարյանը իր վարած Mercedes մակնիշի 34 TS 400 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց , բախվել գազատարին տապալել այն և մոտ 100 մետր գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Ա. Մխիթարյանը ավտոմեքենայից շպրտվել է մոտ 20 մետր և օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատը , ովքեր դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը և հոսանքազրկել այն:
Նյութի աղբյուրը՝ shamshyan.com




















































