Փարիզի Հանրապետության հրապարակը ողողված է մոմերով ու ծաղիկներով. հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը
ОБЩЕСТВОՓարիզի Հանրապետության հրապարակում արդեն երրորդ օրն է մարդկանց հոսքը չի դադարում: Փարիզից «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` բազմաթիվ ֆրանսիացիներ գալիս են հրապարակ, ծաղիկներ ու մոմեր տեղադրում հուշարձանի հարևանությամբ և հարգում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը: Հրապարակում տեղադրված են բազմաթիվ մակագրություններ, որտեղ վշտակցողներն իրենց ցավն ու ափսոսանքն են հայտնում կատարվածի առնչությամբ: Բազմաթիվ մարդիկ հրապարակ են բերել ահաբեկչության հետևանքով զոհված իրենց հարազատների լուսանկարները և պահանջում են արդար դատավճիռ:

Գրություններում շատ են կոչերն ուղղված Ֆրանսիայի իշխանություններին և ամբողջ աշխարհին` լուրջ ուշադրություն դարձնելու ահաբեկչություններին և համապատասխան միջոցառումներ ձեռքնարկելու` մարդկանց կյանքը ապահովելու ուղղությամբ:

Հրապարակի հարևանությամբ շուրջօրյա ռեժիմով աշխատում են շտապօգնության, ոստիկանական մեքենաները, տարածքը հսկում են զինվորականները, հարևանությամբ տեղակայվել են նաև միջազգային մի շարք հեռուստաընկերությունների նկարահանող խմբեր, որոնք ուղիղ եթերով հեռարձակում են հրապարակում տեղի ունեցողը:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով, ըստ Ֆրանսիայի դատախազության հրապարակած տվյալների, զոհվել է127 մարդ: Տարբեր աղբյուրներ հայտնում են 250 տուժածների մասին, նրանցից 99-ի վիճակը ծանր է: Երկրում հաստատվել էարտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամերանց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպէ անվանել և մեղադրել «Իսլամական պետություն» խմբավորմանը:
Հասմիկ Հարությունյան



