Նիդեռլանդներում 17-ամյա աղջիկը էվթանազիայի է դիմել
МЕЖДУНАРОДНОЕ
Նիդեռլանդների բնակչուհի Նոա Պոտհովենը 17 տարեկան հասակում օգտվել է բժիշկների օգնությամբ կյանքից հեռանալու հնարավորությունից, որն օրինական է իր երկրում:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, հաղորդվում է, որ աղջկա մոտ հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ, ընկճախտ և անորեքսիա է եղել այն պատճառով, որ մանուկ և դեռատի հասակում վերջինս սեռական բնույթի բռնության է ենթարկվել:
Բժիշկները նրան մահացու ներարկում են կատարել նրա 17-ամյակը լրանալուց երկու օր անց: Հենց այդ տարիքից է Նիդեռլանդներում թույլատրվում նման ծառայություն ստանալ առանց ծնողների թույլտվության:
Նոայի ծնողները տեղյակ չեն եղել նրա կայացրած որոշումից և ցնցվել են տեղեկանալով կատարվածի մասին: Աղջիկն իր սենյակում հրաժեշտի նամակներ է թողել հարազատների և ընկերների համար: Նա երկար տարիներ հոգեբուժարաններում է անցկացրել և 16 տարեկանում հեղինակել է «Հաղթել, թե սովորել» ինքնակենսագրական գիրքը:
Երկրի օրենսդրության համաձայն՝ էվթանազիան թույլատրվում է 12 տարեկանից բարձր երեխաներին, եթե բժիշկը հաստատում է, որ նրանց տառապանքները համատեղելի չեն կյանքի հետ: 2017-ին նման եղանակով կյանքից հեռացել է 6500 մարդ, որը երկրում գրանցված մահացության դեպքերի 4.5 տոկոսն է:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



