Էվերեստի սառույցները հալչում են՝ սպառնալիք ստեղծելով լեռնագնացների համար
МЕЖДУНАРОДНОЕ
Էվերեստ լեռն ու դրա շրջակա գագաթներն առավել աղտոտված են դառնում, իսկ սառույցները սպառնացող արագությամբ հալչում են, ինչը մեծացնում է վտանգը լեռնագնացների համար: Այս մասին հայտարարել է ամերիկացի գիտնական, պրոֆեսոր Ջոն Ալլը:
Նրա խոսքով՝ ինքն ու իր թիմը հայտնաբերել են, որ ձնածածկույթում աղտոտվածություն կա, եւ որ ձյունը զարմանալիորեն մուգ է, իսկ Էվերեստի սառույցները շատ արագ հալչում են:
Թիմը ծրագրել է բարձրանալ Էվերեստը, սակայն աղբի կուտակումները փոխել են նրանց ծրագրերը: Նրանք բարձրացել են մոտ 8000 մետր եւ հասել միայն Լխոցզեի բարձունք:
Մայիսի 22-ին եւ 23-ին հարյուրավոր լեռնագնացներ հերթ են կանգնել, որպեսզի բարձրանան Էվերեստի գագաթ: Խցանման հետեւանքով մի քանի լեռնագնաց է զոհվել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



