«Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցները Փարիզում երթ են իրականացրել՝ ընդդեմ ոստիկանական բռնության
МЕЖДУНАРОДНОЕ«Դեղին բաճկոններ» շարժման հարյուրավոր մասնակիցներ երթ են իրականացրել Փարիզում՝ ընդդեմ ոստիկանության կողմից կիրառվող բռնության:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, երթը մեկնարկել է տեղի ժամանակով 12:00-ին (երևանյան՝ 14:00)՝ Բաստիլի հրապարակից: Ցուցարարները ձեռքերում պահել են ցույցերի ժամանակ ոստիկանության գործողություններից տուժած մարդկանց լուսանկարները:
Նրանք իշխանություններից պահանջում էին ոստիկանության կողմից խոշոր տրամաչափի ռետինե փամփուշտներ արձակող LBD հատուկ զենքի և արցունքաբեր գազով մի շարք նռնակների օգտագործման դեմ մորատորիում կիրառել:
Ցուցարարները վանկարկում էին «ոստիկանությունն ամենուր է, արդարադատությունը՝ ոչ մի տեղ» կարգախոսը, ինչպես նաև պահանջում էին նախագահ Էմանուել Մակրոնի և ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաների հրաժարականը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



