Քաբուլում մի շարք պայթյուններ են որոտացել. կան տուժածներ
МЕЖДУНАРОДНОЕԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մի շարք պայթյուններ են որոտացել, որոնց հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի լրատվական աղբյուրին:
Ինչպես հայտնել են երկրի ՆԳՆ-ից, Քաբուլում նախ ավտոբուսին ամրացված ինքնաշեն ռումբ է պայթել: Ավտոբուսում գտնվել են մանկավարժական համալսարանի ուսանողները:
Ուժային կառույցների տվյալներով՝ պայթյունը որոտացել է մարդաշատ վայրում, ինչի հետևանքով զոհվել է խանութի աշխատակիցը, որը կանգնած է եղել ավտոբուսի հարևանությամբ: Եվս 17 մարդ վիրավորվել է:
Ավելի ուշ, մայրաքաղաքում ևս երկու ինքնաշեն ռումբ է պայթել: Պայթյունների հետևանքով տուժածների թվում են աֆղան լրագրող Ջավեդ Կարգարը և անվտանգության ուժերի 5 աշխատակից:
Ահաբեկչական խմբավորումներից որևէ մեկը դեռևս չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



