Mercedes-Benz-ը Չինաստանից հետ է կանչում 44,900 ավտոմեքենաներ
ЭКОНОМИКАԳերմանական խոշորագույն ավտոարտադրող Mercedes-Benz-ը հետ է կանչում Չինաստանից 44.900 ավտոմեքենաներ անվադողերի հետ կապված խնդիրների պատճառով, հաղորդում է China Daily-ն՝ հղում անելով չինական շուկայի վերահսկիչ ծառայությանը:
Հետ կանչելու գործընթացը կմեկնարկի հոկտեմբերի 25-ին:
Հետ են կանչում այն ավտոմեքենաները, որոնք ներկրվել են երկրում 2016 թվականի ապրիլի 20-ից մինչեւ 2019 թվականի մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում:
Նշվում է, որ անվադողերի խոտանի պատճառով կարող են ծագել անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ: Ընկերությունը կփոխարինի ավտոմեքենաների վնասված մասերն անվճար հիմունքներով:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



