Խոշոր վթար Երևանում. բենզալցակայանի դիմաց բախվել են Mercedes-ն ու Opel-ը՝ կոտրելով լիցքավորման սարքը
ОБЩЕСТВОԵրևանում այսօր՝ հունիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 08:45-ի սահմաններում Նորք Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում՝ CPS բենզալցակայանի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 36 AX 110 համարանիշի և Opel Vectra մակնիշի 58 QQ 058 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել CPS բենզալցակայանի տարածքում, Mercedes-ն էլ կոտրել է լիցքավորման սարքը և բախվել բենզալցակայանի պատին՝ վնասելով պատուհանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:
Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



