Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Որո՞նք են աշխարհի ամենավախկոտ կենդանիները

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Նապաստակը վախկոտ կենդանի է, անգամ մարդուն բնորոշելու ժողովրդական խոսք կա՝ նապաստակի նման վախկոտ։ Իսկ ահա գայլերը համարվում են համարձակ և խիզախ կենդանիներ։

Իրականում այնքան էլ այդպես չէ։

Սկզբի համար նշենք, որ կենդանիների դեպքում սխալ է նրանց վախկոտ կամ անվախ անվանել։ Իրականում ցանկացած կենդանի ունի ինքնապաշտպանական բնազդ ու զգուշավորություն, և ինչքան շատ թշնամի ունի այդ կենդանին, այնքան նա զգուշավոր է կամ, կարելի է անգամ ասել, համեմատաբար ավելի վախկոտ։ Նապաստակն, իհարկե, բազմաթիվ թշնամիներ ունի՝ աղվես, գայլ, լուսան, կուղբ, բվեճ, արծիվ և այլն, հետևաբար այս կենդանին շատ զգուշավոր է։ Արժե տեսնել, թե ինչպես է նապաստակը երկար ցատկերով, ասես գետնատարած, երկար ականջները մեջքին սեղմած՝ առաջ նետվում և փախչում գիշատիչներից, ցատկելով մեկ՝ հետ, մեկ՝ կողք՝ խառնում է հետքերը, ապա հեռանում է ու թաքնվում: Զուր չէ, որ նապաստակին «շլդիկ» են ասում. նա ոչ միայն իր առջևն ու շուրջն է տեսնում, այլ նաև մի քիչ էլ հետևը: Նրա ականջները նույնպես շրջվում են չորս կողմ, և գլուխը պտտելու կարիք չի լինում: Այնուամենայնիվ, երբ գիշատիչը հասնում է հասուն նապաստակին, նրան հաղթելը հեշտ չի լինում. ընկնելով մեջքի վրա՝ նապաստակը պաշտպանվում է երկար ճիրաններ ունեցող իր հետևի թաթերով և կատաղի հարվածներ է հասցնում: Նա անգամ կարող է կրծելու համար նախատեսված իր սուր ատամները գործի դնել։ Վայրի նապաստակին վտանգավոր է ձեռքերին վերցնել՝ անպայման կվնասի, և դա գիտեն որսորդները։ Կարելի է արձանագրել, որ նապաստակը շատ խելացի ու խորամանկ կենդանի է։ Հավանաբար ժողովրդական բանահյուսությունը նապաստակին վախկոտություն է վերագրել իր յուրահատուկ, կարծես թե վախեցած դիմագծեր ունեցող դնչիկի պատճառով, բայց ընդամենը նրա տեսքն է այդպիսին։ Իրականում կարելի է ասել, որ նապաստակից ավելի վախկոտ կենդանի գայլն է։ Բանն այն է, որ գայլը այնքան էլ շատ բնական թշնամիներ չունի, երևի թե կարելի է արձանագրել, որ գայլի համար առաջին թշնամին մարդն է։ Այնուամենայնիվ, գայլը շատ զգուշավոր և, հետևաբար, վախկոտ կենդանի է։ Դա երևում է անգամ նրա որսի եղանակից՝ խմբակային հարձակում հոտի ամենաթույլ ու փոքր ներկայացուցչի վրա։ Իսկ ի՞նչ է անում գայլը, երբ հանդիպում է սուր ժանիքներ ու ճանկեր ունեցող կենդանու. ոչինչ էլ չի անում, ուղղակի փախչում է։ Ընդ որում, նման մի կենդանին ունակ է անգամ ամբողջ ոհմակը փախուստի մատնել։ Իհարկե, անկյուն քշված գայլն էլ է կատաղի պայքարում և լինում է շատ վտանգավոր։ Այն, որ գայլին համարում են համարձակ կենդանի, գալիս է նրանից, որ գայլերը երբեմն նույնիսկ բնակավայրեր են մտնում կամ էլ հարձակվում են անգամ մարդու վրա։ Բայց այս ամենի պատճառը սովն է։ Բնակավայրերում գայլը շատ հեշտությամբ է մսի կտոր գտնում ՝ շների ու ընտանի այլ կենդանիների տեսքով, որոնք կան ամենուրեք։ Այս ամենից բացի, գայլի կերպարը ֆետիշացվել է բանտային մշակույթում։ Բանն այն է, որ դատապարտյալները իրենց սովորաբար համեմատում են միայնակ գայլերի հետ, քանի որ ինչպես գայլերը, իրենք էլ են վերցնում այն, ինչ ցանկանում են, և նրանց էլ են անընդհատ հետևում և հալածում «գայլախեղդները»։ 

Իսկ ընդհանրապես, ամենավախկոտ կենդանիներ համարվում են աֆրիկական անտառներում ապրող օկապները։ Սրանք արտաքինից մի քիչ նման են ընձուղտների, մի քիչ էլ ձիերի, իսկ ոտքերին զեբրի նման շերտեր կան։ Այս կենդանիների մասին քիչ բան է հայտնի, քանի որ նրանք փախչում են անգամ ամենափոքր վտանգի առկայության դեպքում։ Վախկոտ են նաև եղնիկները, և դա նորից կապված է մեծ թվով թշնամիներ ունենալու հետ։ Ընտանի կենդանիներից ամենավախկոտներն են համարվում ծովախոզուկները, որոնք ևս մեծաթիվ թշնամիներ ունեն վայրի բնության մեջ։ Վախկոտ կենդանիներ են համարվում նաև սովորական ուտիճները։ Այս միջատները ակտիվություն են ցուցաբերում միայն գիշերը, և բավական է լույսը վառել, ու նրանք կայծակնային արագությամբ վազում են դեպի իրենց թաքստոցները։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Проведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня Еркрапа