43 հազար ԱՄՆ դոլար, 20 հազար եվրո և 7 500 000 ՀՀ դրամ. սոցապահովության ծառայության նոր պետի ունեցվածքը
ОБЩЕСТВОՍոցիալական ապահովության ծառայության պետ Սուրեն Ղամբարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթում անշարժ գույք հայտարարագրված չէ, բայց Ս. Ղամբարյանը հայտարարագրել է «VAZ 21073» մակնիշի ավտոմեքենա: Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 7 500 000 ՀՀ դրամ, 43 000 ԱՄՆ դոլար և 20 000 եվրո:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են 535 675 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է աշխատավարձից: Սուրեն Ղամբարյանը Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնը ստանձնել է 2019 թվականի մարտ ամսին: Մինչ այս պաշտոնին անցնելը Ս. Ղամբարյանը եղել է ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների հարկային վարչության-տեսչության բաժնի պետի տեղակալը(2013-2018 թթ.):
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ



