ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՄԱՅԻՍԻ). ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը կոալիցիոն համաձայնագիր են ստորագրել, իսկ ԲԷՑ-ի պայմանագիրը դադարեցվել է
ОБЩЕСТВОՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ
Մեծ Բրիտանիա՝ Գարնանային ազատ օր, ԱՄՆ՝ Հիշատակի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1908-ծնվել է խորհրդային պատմաբան Աբգար Հովհաննիսյանը:
1913-ծնվել է նկարիչ Արա Բեքարյանը:
1946-ծնվել է էստրադային երգչուհի, դերասանուհի Ռոքսաննա Բաբայանը:
1953-ԽՍՀՄ-ը հրաժարվել է Թուրքիայի, մասնավորապես Կարս քաղաքի նկատմամբ ունեցած տարածքային պահանջներից:
1988-Ադրբեջանի կոմունիստական կուսակցության պլենումում Լեռնային Ղարաբաղի նախկին կուսակցական ղեկավար Կևորկովը վտարվել է կուսակցությունից լուրջ քաղաքական սխալների պատճառով:
1994-մահացել է հայ ճարտարապետ, գրող Արմեն Զարյանը:
2003-Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը դադարեցրել է Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ֆինանսավորումը:
2006- հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնում գտնվող Կոնդ թաղամասում: Մոտ երկու ժամ տևած հրդեհի արդյունքում այրվել է 6 սեփական տուն:
2010-Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը Apricot Stone երգով «Եվրատեսիլ - 2010» երգի մրցույթում գրավել է յոթերորդ տեղը:
2012-իշխող Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունները կոալիցիոն համաձայնագիր են ստորագրել:
2016-Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի դպրոցի ռազմագիտության դասարանը անվանակոչվել է ապրիլ յան քառօրյա պատերազմում զոհված, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի անունով:
2018-Հայաստանի կառավարությունը դադարեցնում է «Բարձրավոլտ էլեկտրացանցերը» «Տաշիր Կապիտալին» 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագիրը:
ԱՇԽԱՐՀ
1381-սկսվել է Ուոլտ Թայլերի ապստամբությունը:
1431-Ռուանում այրել են Ժաննա դը Արկին:
1498-ծով է դուրս եկել Կոլումբոսի երրորդ արշավախումբը
1563-տեղի է ունեցել Բորնխոլմի ճակատամարտը, որտեղ դանիական էսկադրան գրոհել է շվեդական նավերի վրա, սկսվել է Հյուսիսային յոթնամյա պատերազմը:
1574-մահացել է Ֆրանսիայի թագավոր Կարլ 9-րդը (1560—1574)՝ Վալուաների դինաստիայի նախավերջին թագավորը, իսկ թագավոր է դարձել Հենրիխ 3-րդը:
1594-առաջին անգամ Պարսկաստան է ուղարկվել ռուս դեսպան՝ կոմս Ա. Զվենագորսկին:
1635-Ստորագրվել է Փարիզյան խաղաղության պայմանագիրը, որով ավարտվել է Երեսնամյա պատերազմի շվեդական շրջանը:
1640-մահացել է ֆլամանդացի նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսը:
1778-մահացել է ֆրանսիացի փիլիսոփա և գրող Վոլտերը:
1815-«Վեստ Ինդիա» ընկերության «Արնիստոն» նավը փոթորկի պատճառով խորտակվել է, զոհվել է 372 մարդ:
1846-ծնվել է ռուս զարդագործ Կարլ Պետեր Ֆաբերժեն:
1871-ընկել է Փարիզյան կոմունան:
1876-թուրքական սուլթան Աբդուլ-Ազիզը հրաժարվել է գահից՝ ի օգուտ իր բարեկամ Մուրադի:
1896-Մոսկվայի մերձակայքում տեղի է ունեցել Խոդինյան դաշտի հրմշտոցը:
-Նյու Յորքում արձանագրվել է աշխարհում առաջին ՃՏՊ-ն՝ ավտոմեքենան բախվել է հեծանվորդին:
1900- Փարիզում ինժեներ Բոլդեմար Պոուլսենը ներկայացրել է իր հայտնագործությունը՝ տելեգրաֆոնը, որը, ըստ էության, ձայնագրության մագնիսական ժապավեն էր:
1934-ծնվել է առաջին անգամ բաց տիեզերք դուրս եկած տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը:
1937-ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ալեքսանդր Դեմյանենկոն՝ Շուրիկը:
1941-գերմանական ռեյխը գրավել և օկուպացրել է Կիպրոս կղզին:
1942-անգլիական ավիացիան ռմբակոծել է Քյոլն քաղաքը:
1994-եթեր է դուրս եկել Վլադ Լիստևի «Պիկ ժամ» հեռուստահաղորդման առաջին հաղորդումը Նիկիտա Միխալկովի հետ:
1955-Ռուսաստանում շրջանառության մեջ է դրվել 100 000 -անոց թղթադրամ:
Կամո Խաչիկյան



