Քաղաքացին բժիշկներին ասել է, որ վրաերթի է ենթարկվել, որից հետո իրեն պատուհանից ցած է նետել եւ տեղում մահացել
ОБЩЕСТВОԵրեւանում, այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 10։10-ի սահմաններում Երեւանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա-Մոլդովական փողոցի խաչմերուկից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ նշված խաչմերուկում Higer մակնիշի 4626 Տ համարանիշի ավտուբուսը վրաերթի է ենթարկել իրեն։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երեւանի բնակիչ՝ 80-ամյա Լեւոն Մելոյանն է, իսկ վարորդը եղել է Երեւանի բնակիչ՝ 57-ամյա Վահագն Մանուկյանը։
Մինչ հետաքննիչը դեպքի վայրում զննություն էր կատարում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Լ. Մելոյանը ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է նետել հիվանդանոցի լուսամուտից եւ տեղում մահացել։



