Աշխարհի առեղծվածային ու անբացատրելի ծածկագրերից 3-ը
ЛАЙФ
Թաղված գանձեր, ոսկի, արծաթ, զարդեղեն, անհայտ ու տարօրինակ գծագրեր, բույսերի նկարներ. Past.am-ը ներկայացնում է աշխարհի առեղծվածային ու անբացատրելի ծածկագրերից 3-ը:
1. Վոյնիչի ձեռագիրը
Անվանումը ստացել է լեհ-ամերիկացի հեղինակ Վոյնիչից, ով ձեռագիրը ձեռք է բերել 1912-ին: Վոյնիչի ձեռագիրը 240 էջանոց գիրք է՝ ամբողջովին գրված անհայտ լեզվով: Իր մեջ ներառում է անհայտ ու տարօրինակ գծագրեր, բույսերի նկարներ, որոնք նման չեն ոչ մի հայտնի երևույթի: Իսկական հեղինակը անհայտ է, բայց այն թվագրվում է 1404-1438 թթ-ին: Նրա ծագումը կապում են այլմոլորակայինների հետ:
2. Բիլի ծածկագրերը
Բիլի ծածկագրերը պարունակում են 3 տեքստեր: Ենթադրվում է` դրանք կարող են բացահայտել թաղված գանձերի տեղերը, որոնք Ամերիկայի պատմության մեջ երևի ամենափառահեղն են. հազարավոր ֆունտ ոսկի, արծաթ, զարդեղեն: Գանձերը սկզբնապես ձեռք են բերվել մի առեղծվածային մարդու՝ Թոմաս Ջեֆերսոն Բիլի կողմից` 1818 թ-ին Կոլորադոն հետազոտելիս: 3 ծածկագրերից միայն երկրորդն է հնարավոր եղել ջարդել: Բանալին հանդիսացել է Ամերիկայի Անկախության դեկլարացիան ու ամենահետաքրքիր փաստն այն է, որ Անկախության դեկլարացիայի հեղինակի անունը համընկել է Բիլի անվան հետ:
Ջարդված ծածկագիրը բացահայտել է այն օկրուգը, որտեղ թաղված են գանձերը՝ Բեդֆորդ օկրուգը, բայց կոնկրետ գտնվելու վայրը հավանաբար թաքնված է մյուս երկու ծածկագրերից մեկում: Մինչև այսօր գանձեր որոնողները փորում են Բեդֆորդի տարածքը, երբեմն նույնիսկ անօրինական ձևով՝ հույս ունենալով գտնել գանձերը:
3. Շագբըրոու մակագրությունը
18-րդ դարի «Հովվի հուշարձանը» Անգլիայի կոթողներից է, որին նայելիս միգուցե չտեսնենք ավելին, քան ուղղակի Նիկոլաս Փոսինի հայտնի «Արկադյան հովիվները» նկարի քանդակած տարբերակը: Բայց եթե նայենք ավելի մոտիկից, կնկատենք տառերի ամենահետաքրքիր համադրությունը՝ DOUOSVAVVM` կոդ, որը 250 տարի է անբացատրելի է: Աշխարհի շատ խելացի մարդիկ, այդ թվում նաև Չառլզ Դիկենսն ու Չառլզ Դարվինը, փորձել են ջարդել կոդը, բայց ձախողվել են: Մինչև այսօր այն մնում է առեղծված:




















































