Հանրապետությունում արձանագրվել է դեղերի գների նվազում
ОБЩЕСТВОՀանրապետությունում վերջին շրջանում արձանագրվել է դեղամիջոցների գների նվազում: Կառավարության նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ դեղերի շուկայում մայիսից հոկտեմբեր ընկած հատվածում մշտադիտակվել են չորս խոշոր ներկրորղների ամենավաճառվող հիսուն անուն դեղամիջոցների գները: «Դեղերի 60 տոկոսի գները մնացել են անփոփոխ, 34 տոկոսինը նվազել է 30 տոկոսով, իսկ վեց տոկ ոսը՝ թանկացել 3 տոկոսով»,- ասաց Մուրադյանը:
Նախարարը նշեց, որ յուրաքանչյուր ամսվա ընթացքում կտեղեկացնեն իրենց ուսումնասիրությունների արդյունքները:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սակայն, նշեց, որ բազմաթիվ նամակներ է ստանում, որոնցով իրեն տեղեկացվել է, որ դեղերի գներն անհիմն թանկացել են: «Պարզվում է, որ թանկացում չկա, հակառակը՝ գները նվազել են»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է հանրությանը մշտապես տեղեկացնել այդ մասին:



