Ереван, 20.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Օրվա աստղագուշակը

ЛАЙФ

Խոյ

Օրը որոշ դժվարություններով կսկսվի, սակայն հուսահատվելու կարիք չկա, հետագայում ամեն բան կփոխվի դեպի լավը: Ուշադիր եղեք ձեզ շրջապատող մարդկանց նկատմամբ, հնարավոր է հասկանաք , որ ոմանց թերագնահատել եք , ճիշտ չեք հասկացել: Այժմ հրաշալի հնարավորություն կունենաք ձեր սխալն ուղղելու և հարաբերությունները կարգավորելու համար: Օրվա երկրորդ կեսը բարեհաջող կդասավորվի նրանց համար, ովքեր չեն վախենա կյանքի կոչել իրենց համարձակ մտահաղացումները: Նպատակահարմար օր է վճռական քայլեր կատարելու համար: Սիրելիի հետ ունեցած անկեղծ զրույցը՝ կօգնի խուսափել տարաձայնություններից:

Ցուլ

Բոլոր հարցերը միանգամից լուծել չի ստացվի: Սակայն չեք կորցնի լավատեսությունը և ճիշտ կվարվեք, քանի որ դրական փոփոխությունները սարերի ետևում չեն: Առաջիկայում ձեզ մեծ նվաճումներ են սպասվում, իսկ մինչ այդ՝ չարժե մտահոգվել մանրուքների շուրջ: Շփումներում առավել զգուշավոր եղեք, թույլ մի տվեք մոլորոցնել ձեզ: Ամսվա սկզբում ծագած խնդիրները կրկին գլուխ կբարձրացնեն: Այսօր կհիշեք այդ ժամանակահատվածում թույլ տված սխալները: Եթե հանգստություն պահպանեք, ապա կկարողանաք ճիշտ կողմնորոշվել և ամեն բան կարգավորել: Նշանի որոշ ներկայացուցիչներ ուրախալի լուրեր կստանան:

Երկվորյակ

Այն խնդիրները, որոնցից կգերադասեիք խուսափել, այսօր շատ ժամանակ կխլեն: Սկզբում ամենայն լրջությամբ կվերաբերվեք նման հարցերին, սակայն ընթացքում չեք կենտրոնանա, ինչի արդյունքում էլ մի շարք սխալներ թույլ կտաք: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր կձանձրանան և ծայրահեղ քայլերի կդիմեն: Բարձր տրամադրություն պահպանել չի ստացվի: Կկորցնեք համբերությունը, առավել դյուրագրգիռ կդառնաք: Ուշադրության պահանջ կզգաք, կցանկանաք լսել գովեստի խոսքեր, հաճոյախոսություններ: Բարեբախտաբար, սիրելիները ձեզ ուրախացնելու միջոցներ կգտնեն:

Խեցգետին

Ամեն բան լավ կդասավորվի: Ծրագրերից հրաժարվել չարժե, ընտրած ճանապարհից ետ կանգնելը ևս ճիշտ չի լինի: Անգամ եթե մտերիմները հակառակը պնդեն,կարող եք վստահ լինել, որ ճիշտ ուղի եք ընտրել: Աշխատանքում հաջողությունները չնչին են: Թերևս չեք փոշմանի, եթե օրը նվիրեք հանգստին կամ զբաղվեք նախասիրություններով: Այսօր ձեռք բերված օրիգինալ և հետաքրքիր իրերը դեռ երկար ժամանակ կուրախացեն ձեզ: Լեզու կգտնեք անգամ նրանց հետ, ովքեր չեն կիսում ձեր տեսակետները և հավանություն չեն տալիս ձեր ծրագրերին: Կարող եք գործնական, անձնական բնույթի հարցեր քննարկել: Դրանք, անպայման, իրենց լուծումները կգտնեն:

Առյուծ

Բարեհաջող օր է ուղևորությունների, տեղափոխությունների համար: Կարող եք նոր ծանոթություններ հաստատել: Որքան շատ տեղեկություններ հավաքեք, այնքան լավ: Նպատակահարմար օր է վնասակար սովորույթներից հրաժարվելու համար: Եթե որոշումներ եք կայացնում, սակայն ոչինչ չեք ձեռնարկում, միևնույն է՝ դրական փոփոխությունները երկար սպասեցնել չեն տա: Օրվա երկրորդ կեսին հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատի մարդկանց հետ, մինչդեռ սեփական զգացմունքներում կողմնորոշվել չի ստացվի: Կլուծեք մի շարք բարդ խնդիրներ: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Կույս

Չի հաջողվի լուծել բոլոր այն խնդիրները , որոնցով երկար ժամանակ է ինչ մտահոգված եք: Նոր տեղեկություններ կստանաք: Կհասկանաք, որ սխալ ճանապարհով եք շարժվել: Սակայն չեք հուսահատվի: Ճիշտ պահին աջակցություն կստանաք, ինչի շնորհիվ էլ կկարգավորեք բոլոր հարցերը: Կհետաքրքրվեք հոգեբանությամբ, կտարվեք մարդկանց վարքագծի վերլուծությամբ: Ձեռք կբերեք հետաքրքիր տեղեկություններ այն մասին, թե ինչպես փոխել սեփական խառնվածքը՝ կյանքի որակը բարելավելու համար:

Կշեռք

Հանգիստ օր է սպասվում: Կզբաղվեք դեռևս անցած շաբաթվա ընթացքում ծագած խնդիրներով: Հնարավոր է ստիպված լինեք աջակցություն խնդրել այն մարդուց, ում այնքան էլ չեք համակրում: Սակայն այսօր փորձեք հույզերը մի կողմ դնել, նամանավանդ, երբ խոսքը գնում է ֆինանսական հարցերի և աշխատանքի մասին: Անձնական հարաբերություններում ևս՝ զգացմունքներով առաջնորդվել չարժե: Փորձեք հանգիստ գնահատել ցանկացած իրավիճակ: Մտերիմները կկիսվեն իրենց խնդիրներով, սիրով կաջակցեք և ճիշտ խորհուրդներ կտաք:

Կարիճ

Օրը բարենպաստ է ֆինանսական հարցերը կարգավորելու, ինչպես նաև բիզնես ծրագրեր մշակելու համար: Հնարավոր են հաջող գնումներ և շահավետ ներդրումներ: Գործարարի ձեր հոտառությունը վստահաբար չի դավաճանի: Իսկ ստեղծագործական մոտեցում և երևակայություն պահանջող հարցերում պատկերը փոքր-ինչ այլ է: Հարազատ մարդու հետ ունեցած աննշան վեճը կարող է սկիզբ դնել շատ լուրջ կոնֆլիկտի: Աշխատեք հումորով վերաբերվել ստեղծված իրավիճակին: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում: Հնարավոր է գանգատվեք գլխացավից:

Աղեղնավոր

Կենտրոնացեք աշխատանքի վրա: Այսօր կունենաք բոլոր հնարավորությունները մասնագիտական հաջողությունների հասնելու համար: Կայացրած որոշումներում չեք սխալվի:Բարենպաստ օր է ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումների, ինչպես նաև ինքնադրսևորման համար: Անձնական կյանքն այնքան էլ ներդաշնակ չէ: Լարված նյարդերը, կասկածամտությունն ու բռնկուն խառնվածքը հաճախ ստիպում են թաքցնել իրական հույզերը նույնիս ամենամտերիմ մարդկանցից: Կենսական ներուժը ցածր է , հնարավոր են առողջական խնդիրներ՝ կապված եղանակային փոփխությունների հետ:

Այծեղջյուր

Անհրաժեշտ է անել հնարավոր ամեն բան՝ աշխատավայրում խնդիրներից խուսափելու համար: Եթե չհաջողվի զերծ մնալ տարաձայնություններից, ապա դրանք կարող են տհաճ հետևանքներ ունենալ: Վեճերի մեջ մի ներքաշվեք, առավել ևս ուժեղ մրցակիցների դեպքում: Փորձեք չգրավել այն անձանց ուշադրությունը , ովքեր վատ են տրամադրված ձեր հանդեպ: Այսօր չափազանց խոցելի եք, խնայեք ինքներդ ձեզ: Փոխարենը կարող եք շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր ձեզ անկեղծ սիրում են: Մտերիմների հետ ձեզ առավել ինքնավստահ կզգաք, տրամադրությունը կբարձրանա, ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Ջրհոս

Հնարավոր է առաջընթաց ձեզ համար շատ կարևոր գործերում: Տեղեկություններ կստանաք, որոնք կօգնեն արագ հաջողության հասնել: Հնարավոր է հանդիպում մարդկանց հետ, ովքեր իրենց վրա կվերցնեն որոշ կարևոր խնդիրներ լուծելու պատասխանատվությունը: Ֆինանսական տեսանկյունից բարեհաջող օր է: Հնարավոր է գումարային շահույթ: Անձնական հարաբերություններում հնարավոր են տարաձայնություններ: Դրանք կլինեն հիմնականում գումարային խնդիրների, ընդհանուր ծախսերի և ապագայի ծրագրերի շուրջ: Հարաբերություններ պարզելիս՝ փորձեք առավել ճկուն լինել: Ցանկության դեպքում կկարողանաք այնպիսի լուծումներ գտնել, որոնք կգոհացնեն բոլորին:

Ձկներ

Այսօր կարող եք անսովոր վարքագիծ դրսևորել: Հավատացեք, այդ կերպ կկարողանաք լուրջ հաջողությունների հասնել: Օրվա ընթացքում հնարավոր են հաճելի, սակայն ոչ հեռանկարային, ծանոթություններ: Նոր սկսած հարաբերությունները դժվար թե լուրջ զարգացում ստանան: Երեկոյան չարժե անիմաստ թափառել առևտրի կենտրոններում , առավել ևս, եթե գնումներ կատարելու նպատակ չունեք: Այսօր հակված եք անիմաստ գումարներ վատնել այնպիսի իրերի վրա,որոք ձեզ բոլորովին պետք չեն:

Камо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»