Ի՞նչ գույք և դրամական միջոցներ է հայտարարագրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը
ОБЩЕСТВОԱզգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը հայտարարագրել է բնակարան, երկու հողամաս և առանձնատուն:
Այս մասին տեղեկանում ենք Վ. Հովհաննիսյանի՝ 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագրից, որը հրապարակված է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում:
Բացի վերոնշյալ անշարժ գույքերից, պատգամավորը հայտարարագրել է նաև «NISSAN X - T R A I L 2 . 0 » և «MERCEDES-BENZ E 240» մակնիշի ավտոմեքենաներ:
Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 4 800 000 ՀՀ դրամ, 1300 ԱՄՆ դոլար և 800 եվրո:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 260 741 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Վ. Հովհաննիսյանը ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ



