Մանրամասներ Լամար Օդոմի առողջական վիճակի մասին
ФОТО
Քլոե Քարդաշյանը վերջերս հայտնել է, որ առնվազն մի տարի կպահանջվի իր ամուսնու՝ Լամար Օդոմի ապաքինման համար: Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, Քիմ Քարդաշյանը առաջին անգամ իր ամուսնուն ու դստերը իր հետ տարել է հիվանդանոց՝ Լամարին այցելության:
Ռեալիթի շոուի 35-ամյա աստղը ցույց է տվել իր աջակցությունը իր փեսա Լամարին և 3 ժամ անցկացրել նրա անկողնու մոտ:
Պատահարից հետո ռեփեռ Քանյե Ուեսթը առաջին անգամ է տեսել Լամարին և հույս է եղել, որ նրա արտաքինը կօգնի բասկետբոլիստին որոշ չափով վերականգնել հիշողությունը:
Քիմը նախկինում նույնպես մոր՝ Քրիս Ջենների, ու քրոջ՝ Քորթնիի հետ անց է կացրել Լամարի հիվանդասենյակում՝ աջակցելով Քլոեին, երբ նա շատ ծանր վիճակում է էր:
Բժիշկները հայտնել են, որ Լամարը վախեցել է ունենալ գլխուղեղի լուրջ վնասվածք և վերջին մի ամսվա ընթացքում շատ քիչ առաջընթաց է գրանցվել: Լամարը դժվարությամբ է հիշում ընկերներին ու ընտանիքի անդամներին, բացի Քլոեից: Հիվանդանոցում եղած ժամանակահատվածում նրանք կարգավորել են իրենց հարաբերությունները: Կոմայից դուրս գալուց հետո առաջին բանը, որ Լամարը ասել է, ուղղված է եղել Քլոեին: Նա ասել է hey baby` ճանաչելով իր նախկին կնոջը ու նաև սեղմել է Քիմի ձեռքը:
Ինչպես հայտնում է Քլոեն, Լամարը ստիպված նորից սովորում է ինքնուրույն սնվել, խոսել, իրար կապել նախադասությունները: Նրան դեռ երկար բուժում է պետք: Սովորում է քայլել, չի կարողանում բառերը միմյանց հետ կապել, բայց հասկանում է: Լամարին դեռ չեն հայտնել, թե իրականում ինչու է հայտնվել հիվանդանոցում:
«Ես սիրում եմ նրան և միշտ կսիրեմ: Նա հրաշալի անձնավորություն է, ով աջակցության և սիրո կարիք ունի: Նրան պետք է մեկը, ով հոգ կտանի իր մասին, կլինի իր կողքին, և ըստ ինձ, հենց ես եմ այդ մարդը»,- անկեղծացել է Քլոեն:




















































