ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՄԱՅԻՍԻ). Լևոն Տեր-Պետրոսյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը, իսկ խորհրդարանն ընդունել է կառավարության ծրագիրը
ОБЩЕСТВОՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ
Վրաստան՝ Սուրբ Սիմոն Կանանիտայի օր, Տաջիկստան՝ Երիտասարդության օր, Յամայկա՝ Աշխատանքի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1878-մահացել է հայ դրամատուրգ Կղեմես Սիպիլյանը;
1893-մահացել է բելգիացի արևելագետ, հայագետ Ֆելիքս Նևը։
1908-ծնվել է հայ նկարիչ, քանդակագործ Արամ Ղարիբյանը։
1925-ծնվել է հայ բժիշկ, առողջապահության գործի կազմակերպիչ Զախարի Նարիմանովը։
1932-ծնվել է հայ գրող, հրապարակախոս, ԱՍԱԼԱ-ի հիմնադիր Գևորգ Աճեմյանը։
1945-ծնվել է Հայկական ԽՍՀ և Ռուսաստանի Ֆեդերացիայի վաստակավոր արտիստ , կրկեսի արտիստ, գիշատիչներ վարժեցնող Միխայիլ Բաղդասարովը։
1947-ծնվել է կոմպոզիտոր Արամ Սաթյանը։
1960-մահացել է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը։
2005- Ախալցխայում տեղակայված վրացական բանակի երրորդ բրիգադի 31-րդ գումարտակից 14 հայ զինվոր, չհանդուրժելով իրենց նկատմամբ վրացի զինծառայողների կողմից կիրառվող բռնությունները, լքել էր զորամասը:
2006- Հայ Առաքելական եկեղեցին դատապարտել է «Դա Վինչիի գաղտնագիրը» գեղարվեստական կինոնկարը՝ կոչ անելով բոյկոտել ինչպես կինոնկարը, այնպես էլ դրա հիմքում ընկած գիրքը:
2008- Հայաստանի առաջին նախագահ, անցած ընտրություններում նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը մերժել է նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվելիք Հանրային խորհրդում ընդգրկվելու առաջարկը:
2011- Նյու Յորքում կայացել է Շառլ Ազնավուրի մեծարման երեկոն, որը կազմակերպվել էր Հայ օգնության ֆոնդի կողմից` Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևել յան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի նախաձեռնությամբ:
2013-խորհրդարանը ձայների 76 կողմ, 41 դեմ հարաբերակցությամբ ընդունել է նոր կառավարության գործունեության ծրագիրը:
2018-Իսրայելի խորհրդարանը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Քնեսեթի լիագումար նիստի օրակարգ ներառելուն: Բանաձևը հեղինակել է խորհրդարանական փոքրամասնություն ունեցող «Մերեց» կուսակցությունը:
ԱՇԽԱՐՀ
1052-ծնվել է Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 1-ինը։
1592-Վենետիկում ինկվիզիցիայի կողմից ձերբակալվել է իտալացի փիլիսոփա Ջորդանո Բրունոն։
1618-պաշտոնապես սկսվել է Երեսնամյա պատերազմը
1707-ծնվել է շվեդացի բնախույզ, կենդանական և բուսական աշխարհի առաջին դասակարգման համակարգի ստեղծող Կարլ Լիննեյը։
1790-ծնվել է ֆրանսիացի ծովագնաց, Խաղաղ օվկիանոսի հետազոտող Ժյուլ Սեբաստիան Սեզար Գյումոն-Դյուրվիլը։
1877-հայտարարվել է Ռումինական կոմսության անկախությունը Թուրքիայից։
1904-Վիեննայում բացվել է հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջին առաջնությունը։
1915-Իտալիան պատերազմ է հայտարարել Ավստրո-Հունգարիային և մտել Առաջին համաշխարհային պատերազմ։
1922-Պետրոգրադում ստեղծվել է պիոներական կազմակերպություն։
1951-ծնվել է գրոսմայստեր, շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը։
1971-հարավսլավական Կրկ կղզու շրջանում վայրէջքի ժամանակ վթարվել է Aviogenex ընկերության Տու-134 ինքնաթիռը, զոհվել է 78 մարդ։ Սա Տու-134 ինքնաթիռի առաջին վթարն էր։
1974-Կիևի շրջակայքում վթարվել է Աէրոֆլոտ ընկերության Յակ-40 ինքնաթիռը, զոհվել է 29 մարդ։
1978-Մոսկվայի շրջանում վթարվել է Տու144 ինքնաթիռը, զոհվել է 2 մարդ, որի հետևանքով դադարեցվել է Տու-144-երի շահագործումը որպես ուղևորատար ինքնաթիռ։
1987-ԽՍՀՄ-ում դադարեցրել են խլացնել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։
1988-Միշել Պլատինին հրաժեշտ է տվել մեծ ֆուտբոլին։
1991-Լենինգրադում վայրէջք կատարելիս վթարվել է Աէրոֆլոտ ընկերության Տու-154 ինքնաթիռը, զոհվել է 15 մարդ։
2004-փլվել է Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանի Ե-2 միջազգային տերմինալի տանիքը, զոհվել է 15 մարդ։
Կամո Խաչիկյան



