Ереван, 12.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Ին­չո՞ւ Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը որո­շեց Նա­պո­լե­ոն դառ­նալ

МЕЖДУНАРОДНОЕ

tsargrad.tv-ն «Ինչո՞ւ Հայաստանի վարչապետը որոշեց Նապոլեոն դառնալ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում սկսվել են հերթական հուզումները: Ինչպես ասում են, խորամանկությունը երրորդ երջանկությունն է: Այս խոսքերով է բնորոշում հայտնի հայ քաղաքագետ և տեղեկատվական դաշտի փորձագետ Աշոտ Գարեգինյանը իր երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Նա նույնիսկ այս առիթով դասական երգիծական ստեղծագործությունից համապատասխան մեջբերում է անում՝ չափազանց նման իրավիճակի պարզաբանումով. «Իսկ վերջին ժամանակներս թիվ 262-րդ սենյակում, որտեղ առաջ տեղակայված էր փոքրիկ ճաշարան, նստած է գորշ աչքերով ութ անձից բաղկացած մաքրման հարցերով հանձնաժողովը։ Նրանք ամեն օր պարտաճանաչ ներկայանում են աշխատանքի և բոլորը անխտիր կարդում ինչ-որ պաշտոնական թղթեր»: Նշենք, որ եթե որևէ մեկը մոռացել է, սա հատված է Իլ յա Իլֆի և Եվգենի Պետրովի անմահ «Ոսկե հորթ» գրքից: Քոչարյանի հանդեպ հաշվեհարդար իրականացնելու համար Փաշինյանին ժողովուրդ է պետք, քանի որ նա և նրա կուսակցությունը չկարողացան վերահսկողություն իրականացնել Հայաստանի դատարաններում: Արդյունքում վարչապետը պատերազմ է հայտարարել դատական համակարգին։ Հիշեցնենք, որ երկուշաբթի առավոտյան վարչապետն անձամբ իր կողմնակիցներին կոչ էր արել արգելափակել հանրապետության դատարանների բոլոր մուտքերը: Սա Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշման դեմ այն քաղաքական գործչի արձագանքն է, որը, չմոռանանք, իշխանության է եկել ոչ թե զուտ անօրինական ձևով, այլ, ըստ էության, մայդանի արդյունքում: Ընդ որում, նախկին նախագահի ազատ արձակման որոշումը եղել է Լեռնային Ղարաբաղի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ։ Քոչարյանի ազատ արձակումը ավելի վաղ էր եղել, բայց մեկ ու կես օր սպասելուց հետո Փաշինյանը հանկարծ կոչ արեց մարդկանց սկսել «հեղափոխության երկրորդ և ամենակարևոր փուլը»: Մասնավորապես` դատական բարեփոխումները: Սկզբում այս «հեղափոխությունը» հաջող էր. չնայած վատ եղանակին, վարչապետի կողմնակիցները արգելափակել էին Հայաստանի գրեթե բոլոր դատական հաստատությունները: Ապա Փաշինյանը պաշտոնական հայտարարություն արեց առ այն, որ դատարանը չի արտացոլում հայ ժողովրդի կամքը: Ըստ նրա, այս համակարգում պետք է «վիրահատական միջամտություն»։ Դրանից հետո վարչապետը կոչ արեց դատական համակարգը «բուժել ավանդական ժողովրդական միջոցներով», այլ կերպ՝ ուշադիր ստուգել բոլոր դատավորներին, նրանց ունեցվածքը, քաղաքական և անձնական կապերը նախկին իշխանության կոռումպացված ներկայացուցիչների հետ և այլն, իսկ այն դատավորները, որոնց դատավճիռների առթիվ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշումներ է կայացրել ընդդեմ Հայաստանի, պետք է անմիջապես հեռացվեն: Այնուամենայնիվ, այս գործողության դեմ սկսվեցին բողոքի հայտարարություններ քաղաքական գործիչների և հատկապես ընդդիմության կողմից, որոնք նշում էին Նիկոլ Փաշինյանի գործողությունների հակասահմանադրական լինելը: Իրականում միանգամայն ակնհայտ է, որ յուրաքանչյուր հեղափոխություն, այսինքն՝ բռնի իշխանափոխություն, ըստ «ընդունված» ընթացակարգերի, վաղ թե ուշ զգում է, որ պետք է զավթել իշխանության բոլոր երեք ճյուղերը, ապա հետագայում նաև չորրորդը՝ մամուլը: Ըստ Աշոտ Գարեգինյանի, վերջին տարվա ընթացքում պարզ է դարձել, որ երկիրը կառավարելը շատ դժվար ու բարդ գործ է, չի հաջողվել ունենալ ո՛չ փառքի շքերթ, ո՛չ հաղթական և մասսայական ժողովրդավարություն։ Իհարկե, անհաջողությունների պատճառները հայտարարվել են «թշնամիների չար մեքենայությունները», դիվերսիան և այլն։ Ըստ հայ քաղաքագետի, պատմական առումով Նիկոլ Փաշինյանի գործողությունները ոչնչով չեն տարբերվում «ժողովրդի փրկիչ» ներկայացած այլ նախկին հեղափոխականների կատարածից: Ո՞վ է օգնում Փաշինյանին, և ո՞ւր կտանի նա Հայաստանը: Բանն այն է, որ Հայաստանի վարչապետը փչացրել է իր հարաբերությունները նույնիսկ այն քաղաքական ուժերի հետ, որոնք աջակցել են նրան... Ո՞ւմ են պետք օրենքները, երբ կա նպատակահարմարություն: Ինչպես կարծում է հայ քաղաքագետը, Փաշինյանը պարզապես որոշակի խորամանկ հնարք է կիրառում: Քանի դեռ տնտեսությունը քայքայված է, իսկ հակառակորդները չեն ընդունում «ժողովրդի փրկիչ» լինելու հայտարարված կարգավիճակը, վարչապետը այլընտրանք չունի, քան ընդդիմությանը հակադարձել իր տրամադրության տակ եղած քաղաքական գործիքներով: Գործիքները շատ են, բայց Փաշինյանի մոտ դրանցով աշխատել ինչ- որ չի ստացվում: Ոչինչ չի հաջողվում, և արդյունքներն էլ հաճախ այն ցանկալին ու կանխատեսելին չեն լինում։ Այստեղից էլ այն գայթակղությունը, որը բնորոշ է բոլոր «ժողովրդի փրկիչներին»՝ լայնացնել գործիքակազմը։ Անմիջապես նոր նպատակ է իրականացվում, և «ժողովրդի երջանկության» համար պայքարի այս նոր մակարդակը ավտոմատ կերպով փակում է նախորդ մակարդակի ձախողումները, և եթե հաջողվում է, ապա «կրակոտ մարտիկին» դա տալիս է լրացուցիչ գործիքակազմ ապագայի համար: Ճիշտ է, պատմությունը ցույց է տալիս, որ առաջին անգամ կոնսուլի պաշտոնը ստանձնելուց հետո, անկասկած ծագում է կայսր դառնալու անդիմադրելի ցանկություն: Նշանակում է՝ դատական իշխանության նկատմամբ վերահսկողության բռնազավթումից հետո պետք է ծագի արտադատական կարգով որոշումներ կայացնելու պահանջը։ Այսինքն՝ կստեղծվեն «հեղափոխական տրիբունալներ», «եռյակ դատարաններ» և նման այլ բաներ։ Եվ այստեղ ծագում է միայն մեկ հարց, որի պատասխանը, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում տրվելու է. արդյո՞ք Փաշինյանի՝ ժողովրդին փողոց դուրս բերելը և բազմությանը ապավինելը հայտ է ամբողջ իշխանության բռնազավթման համար, թե՞ ուղղակի խորամանկություն է, որը նպատակ ունի ուշադրությունը շեղել նրանից, ինչ տեղի էր ունեցել՝ իշխանության զավթում՝ գործող Սահմանադրությունը շրջանցելով, որը բերել է միայն մեկ դրական արդյունքի, այն էլ՝ միայն անձնական՝ Փաշինյանի համար։ Իսկ գուցե կա երրորդ պատճառը՝ հետաձգել հանդիպումը գորշ աչքերով իր կարծեցյալ ընկերների հետ:

Կամո Խաչիկյան

День благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак Карапетян