Ի՞նչ գույք ու դրամական միջոց է հայտարարագրել Վարազդատ Կարապետյանը
ОБЩЕСТВОՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Վ. Կարապետյանը հայտարարագրել է երկու բնակարան և մեկ շինություն (տեսակը. ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները):
Բացի այդ, Վ. Կարապետյանը հայտարարագրել է նաև «LEXUS GX 470» և «TOYOTA VOXY 2.0» մակնիշի ավտոմեքենաներ: Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 12 000 000 ՀՀ դրամ: Հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների մասին տվյալներ չկան:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ



