Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Այս ճա­նա­պար­հը ոչ մի տեղ չի տա­նում». քաղտեխնոլոգ

ПОЛИТИКА

Հայեցակարգի բացակայություն, դրանից բխող գործողություններ ու անորոշության խորացում: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նշված և մի շարք այլ պատճառներով է բացատրում այն իրողությունը, ըստ որի՝ ունենալով իշխանություն, իշխող ուժն, այդուհանդերձ, չի ձերբազատվում փողոց դուրս գալու մեթոդից: Վերջին օրինակը դատարանների մուտքերը փակելն էր:

«Փողոց դուրս գալը մեթոդոլոգիան իշխանությունն օգտագործում է այն պարզ պատճառով, որ ազդելու այլ մեթոդ չունի: Կարող էր, իհարկե, դատական համակարգի բարեփոխման հայեցակարգ մշակել, փողոցային տեխնոլոգիաներով չփորձել խաթարել դատական համակարգի աշխատանքը, ինչը շատ ավելի ճիշտ կլիներ: Բայց քանի որ իշխող ուժը չունի Հայաստանի ընդհանուր, ինչպես նաև տարբեր ոլորտների զարգացման հայեցակարգերը, գերադասեց այդ տեխնոլոգիան: Կոնկրետ դատարանների առումով մի քիչ անհասկանալի էր այդ քայլը, որովհետև եթե պետք է ելույթ ունենար ու նշեր տեսակետները, դատավորները կարող էին ոչ թե դրսում, այլ շենքի ներսում կանգնել: Մեծ հաշվով, 5 ժամում ոչ մի խնդիր չլուծեց: Իսկ խոստացված ելույթից էլ կարելի է եզրակացնել, որ անգամ այդ պարագայում այդպես էլ չներկայացրեց ՀՀ դատաիրավական համակարգի բարեփոխման հայեցակարգը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով, որ դեռ հարց է, թե անցումային արդարադատությունը որքանո՞վ կարող է հայեցակարգ համարվել:

Ա. Բադալյանը վերհիշում է այն երկրների օրինակները, երբ գործադիր իշխանության ղեկավարը նման կոչով է հանդես եկել: Թվարկածների մեջ Վենեսուելան է՝ Ուգո Չավեսի իշխանության տարիները:

«Նման դեպքեր եղել են նաև Իրանում. կրոնապետների կոչերն ավելի մեծ նշանակություն են ունեցել, քան օրենսդրությունը: Չի բացառվում, որ նման օրինակներ լինեն նաև աֆրիկյան երկրներում, բայց ԵՄ անդամ երկրներում ու ԱՄՆ-ում հաստատ չեք գտնի»,-ասաց նա՝ նկատելով, որ ժողովրդավարական երկրների պարագայում նման մոտեցումը նորմալ չէ:

«Հայաստանի պարագայում նորմալ է հայեցակարգ մշակելը, դրանից բխող օրենսդրական նախագծեր մշակելը, ԱԺ-ում քննարկելը, և դրանք իրականություն դարձնելը: Եթե ցանկություն կա՝ կանես, բայց քանի որ իշխող քաղաքական ուժը չի պատկերացնում, թե ինչպես պետք է անի, բնականաբար, դիմում է հեղափոխական փողոցային տեխնոլոգիաների: Մեծ հաշվով, այս ճանապարհը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Բացի այդ, նկատելի էր, որ դատարանի շրջափակմանը բավականին քիչ թվով մարդիկ էին մասնակցում: Ու եթե ուսումնասիրենք, կտեսնենք, որ մեկ տարի առաջ նման տեխնոլոգիան հարյուրավոր մարդկանց էր փողոց բերում: Սրանով մենք տեսնում ենք, որ վարչապետի վարկանիշը կտրուկ անկում է ապրում, և երկրորդ՝ հեղափոխական էյֆորիան այլևս չկա: Այս տեխնոլոգիաներն այլևս իրենց չեն արդարացնում, որովհետև 2030 հոգով դու չես կարող հարց լուծել: Թեև նշում են, որ ակցիան կայացավ, այդուհանդերձ, այն չկայացավ, որովհետև վարչապետի կոչը հասարակության համար արժեք չունի: Այս ամենից, ամենայն հավանականությամբ, իշխանությունը հետևություն չի  անի: Իրենք ոչ թե չեն հասկանում, որ պետք է բարեփոխում անեն, այլ ուղղակի չգիտեն՝ ինչ բարեփոխում պետք է անեն: Սա է իրենց պատկերացրած բարեփոխումը, և խնդիրը հենց այստեղ է»,-ասաց նա՝ շեշտելով, որ այդ առումով անգամ չեն ցանկանում լսել այն տեսակետները, որոնք հայտնում են մարդիկ, ովքեր իրենց հետ չեն քայլել:

«Բացի իրենց կողմնակիցներից ու այն պատգամավորներից, որոնք եկել էին շրջափակելու դատարանները, խորհրդարանական ու արտախորհրդարանական բոլոր ուժերը չմասնակցեցին այդ գործընթացին՝ հասկանալով, որ այն խիստ հակասության մեջ է օրենքի հետ: Ի դեպ՝ չմոռանանք, որ որոշումը եղավ այն բանից հետո, երբ փոխվեց 2-րդ նախագահի խափանման միջոցը: Սա լավագույն նվերն էր, որը տրվեց 2-րդ նախագահին՝ իշխանությունների կողմից: Նրա փաստաբաններն անպայման օգտագործելու են սա: Բացի այդ, այնպիսի տպավորություն էր, որ 2-րդ նախագահի խափանման միջոցը փոխելուց հետո վարչապետն ինչ-որ բան պետք է ասեր ու կարևոր չէ՝ ինչ, բայց հասարակության մեջ մի հատված կա, որ սպասում է իր արձագանքին: Տպավորություն կար, որ ասաց՝ ասելու համար, իսկ բովանդակություն չկա»,-ասաց նա:

Քաղտեխնոլոգը մի քանի շեշտադրումներ խնդրահարույց համարեց. «Ի՞նչ է նշանակում այն արտահայտությունը, թե դատարանները չեն ծառայում ժողովրդի իշխանությանը: Դատավորը չպետք է ծառայի ժողովրդի իշխանությանը: Չենթարկվելով քաղաքական ճնշմանը՝ նա պետք է արդարացի, օրենքներից բխող որոշում կայացնի, որին ժողովրդի մեծամասնությունը կարող է և դեմ լինել: Եթե դատավորը պետք է ենթարկվի ժողովրդի մեծամասնությանը, ապա դա արդեն ոչ թե դատարան, այլ ժողովրդական տրիբունալ է, որը ստեղծվեց բոլ շևիկյան հեղափոխությունից հետո: Վարչապետն ասում է՝ դատական համակարգը հաշվի չի առնում 2018թ. ապրիլմայիսյան գործընթացները, բայց դատական համակարգը չպետք է հաշվի առնի, որովհետև այն ԱԺ չէ, Երևանի կամ որևէ գյուղի ավագանի չէ: Մեծ հաշվով, սրանք իրավական, քաղաքական ականներ են, որոնք դրվում են դատարանների գործունեության ներքո, ինչն անցանկալի երևույթ է»:

Նա նկատեց, որ իշխող քաղաքական ուժի և հասարակության պատկերացրած առաջընթացները տարբերվում են միմյանցից. «Սա է պատճառը, որ վարչապետի վարկանիշն անկում է ապրում: Եվ եթե զգացմունքները դնենք մի կողմ, կտեսնենք, որ ինչպես դատական համակարգում, մյուս բնագավառներում ևս ոչինչ չի փոխվել: Այս ամենից մեծանալու է անորոշությունը. հետզհետե այդ երևույթի մեջ ենք մտնում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян