Չինաստանն ԱՄՆ-ի առաջ պայման է դրել առևտրային բանակցությունները շարունակելու համար
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանը համաձայն է առևտրային բանակցություններին, սակայն հավասարության հիմքով միայն: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հեռախոսազրույցում ասել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին:
Չինաստանի ԱԳՆ կայքում նշվում է, որ Պեկինը պաշտպանելու է իր պետական շահերը: «Չինաստանը հետևողականորեն կողմ է հանդես գալիս առևտրատնտեսական տարաձայնությունների կարգավորմանը, սակայն այդ բանակցությունները պետք հավասար լինեն» -ասել է չին նախարարը:
Վերջինս ընդգծել է, որ Չինաստանը պարտավոր է պաշտպանել իր պետական շահերը և արձագանքել ժողովրդի կոչերին:
Անցյալ շաբաթ մեկնարկել է առևտրային բանակցությունների նոր փուլը, որն ավարտվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստանից ներկրվող բոլոր ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու որոշմամբ:
Պեկինն, իր հերթին, պատասխանել է բարձրացված սակագներով և հայտարարել է «ազգային առևտրային պատերազմի» մասին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



