Վայոց Ձորում 25-ամյա տղան խմած վիճակում Mercedes-ով մխրճվել է առեւտրի կրպակի մեջ, ապա շրջված հայտնվել գետի ափին
ОБЩЕСТВО
Վայոց Ձորի մարզում, այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17:30-ի սահմաններում, Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ 25-ամյա Հենրիկ Ե.-ն Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 102 կմ հատվածում իր վարած Mercedes C-180 մակնիշի 35 VQ 779 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, կոտրել այն, այնուհետեւ մխրճվել ճանապարհի թույլատրելի հատվածում գտնվող, Արենի գյուղի բնակչին պատկանող առեւտրի կրպակի մեջ, տապալել այն, եւ կողաշրջված վիճակում հայտնվել գետի ափին՝ ծառերի մոտ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդին, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ԱԻՆ-ի փրկարարները, դուրս են բերել ավտոմեքենայից եւ տեղափոխել Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Հետաքննիչի հանձնարակականով ավտոմեքենան վերամբարձ կռունկով դուրս է բերվել երթեւեկելի գոտի եւ քարշակով տեղափոխվել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»
5
Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»



