«Ռեալում» ինձ անպետք էի զգում. Չիչարիտո
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավիեր Էրնանդեսը (Չիչարիտո), ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես եկավ «Ռեալում», հայտարարել է, որ հիասթափված է Մադրիդում անցկացրած ժամանակահատվածից: Չիչարիտոն նշել է, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի` «Ատլետիկոյի» դեմ խաղում խփած վճռորոշ գոլն իր համար սփոփիչ նշանակություն է ունեցել:
-«Ատլետիկոյի» դարպասը խփած գոլն ինձ համար սփոփանք էր, քանի որ մրցաշրջանը շատ բարդ ստացվեց: Ես գրեթե հնարավորություն չեմ ունեցել ունակություններս ցուցադրելու համար: Գոլից հետո կարծես ազատագրվեցի ծանրությունից:
Ես շատ երկար ժամանակ եմ տաքացրել պահեստայինների նստարանը: Մադրիդում անցկացրած ժամանակահատվածն ինձ համար ավելի քան հիասթափեցնող էր, ես ինձ անպետք էի զգում,-Չիչարիտոյի խոսքը մեջբերված է «AS»-ից:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
3
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



