Այսօր Երևանում ջերմաստիճանը կմոտենա պատմական ռեկորդային ցուցանիշին՝ +34,1 աստիճան. Գագիկ Սուրենյան
ОБЩЕСТВОԱյսօր Երևանում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական ռեկորդային ցուցանիշին, որը դիտվել է 1962 թվականին՝ կազմելով +34,1 աստիճան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-20-ն առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 17-18-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, 21-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։
Մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-20-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 21-ին սպասվում է անձրև և ամպրոպ:



