Խորհրդավոր խորհրդակցություն՝ Ռոբերտ Քոչարյանի հարցով
ПОЛИТИКА«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս փակ հավաք է տեղի ունեցել ՀՀ իշխանական վերնախավում, որտեղ քննարկվել է Ռոբերտ Քոչարյանի գործի ընթացքը և նրա շուրջ տեղի ունեցող զարգացումները: Այդ քննարկմանը որպես իրավական խորհրդատու մասնակցել է նաև Վահե Գրիգորյանը: Հենց նա է եղել հիմնական «բանախոսը», թե իշխանություններն ինչ թիրախներ ընտրեն, և, ամենակարևորը, ինչ դիրքորոշում ու մոտեցում ցուցաբերեն Արցախի նախագահների երաշխավորագրին: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հիմնական մոտեցումն այն է եղել, որ նախագահների՝ դատարան ներկայանալու դեպքում փաստաբանական խմբի միջնորդությունը պետք է բավարարել և Ռոբերտ Քոչարյանի համար ընտրել ազատազրկման հետ չկապված խափանման միջոց: Հիմնական քննարկվող թեզը եղել է այն, որ հակառակը լուրջ անջրպետ կառաջացնի երկու պետությունների առանց այդ էլ փխրուն հարաբերություններում՝ հնարավոր բոլոր անցանկալի հետևանքներով



