Ֆրանսիայում ձերբակալել են բասկյան ահաբեկչական կազմավորման պարագլխին
МЕЖДУНАРОДНОЕԲասկյան ձախ ծայրահեղական անջատողական կազմակերպության՝ ԷՏԱ-ի նախկին քաղաքական առաջնորդ Ուրուտիկոեչեա Բենգոեչեան ձերբակալվել է ֆրանսիական ոստիկանության կողմից 17 տարվա հետախուզումից հետո:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, 68-ամյա Բենգոեչեան կասկածվում է մի շարք ահաբեկչությունների կազմակերպման մեջ, որոնց հետևանքով բազմաթիվ մարդիկ են մահացել: Նրա ձերբակալության մասին հայտնել է El Mundo-ն՝ հղում անելով Իսպանիայի ՆԳՆ-ին:
ԷՏԱ-ն, որն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ԱՄՆ-ի և Եվրամիության իշխանությունների կողմից, կողմ էր հանդես գալիս Իսպանիայի և Ֆրանսիայի սահմանին գտնվող Բասկյան երկրի անկախությանը:
Ֆրանսիայի իշխանությունների տվյալներով՝ կազմակերպության գրոհայինների ձեռքով 854 մարդ է մահացել, ևս մի քանի հազարը վիրավորվել և տարբեր վնասվածքներ են ստացել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



