Գերմանիայի իշխանությունները երկարաձգել են Բունդեսվերի առաքելությունը Միջերկրական ծովում ու Աֆղանստանում
МЕЖДУНАРОДНОЕՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կառավարությունը որոշում է ընդունել երկու ամսով երկարաձագել Միջերկրական ծովում ու Աֆղանստանում Բունդեսվերի առաքելությունը։ Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը։
Նրա խոսքերով՝ Գերմանիայի զինված ուժերն առանց փոփոխության կշարունակեն գործողությունները Միջերկրական ծովում։ Խոսքը EUNAVFOR MED առաքելության մասին է, որի շրջանակներում ծովում պարեկություն է կատարում Գերմանիայի երկու ֆրեգատ։ Առաքելությունն իրականացվում է ԵՄ-ի հովանու տակ։ Զայբերտը հավելել է, որ որոշվել է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել նաև Աֆղանստանում առաքելության ժամկետը։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



