Ереван, 08.Август.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Իսկապե՞ս Լոնդոնն աշխարհի ամենաանձրևային մայրաքաղաքն է. պարզվում է՝ ոչ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Անգլիան անձրևային ու ցուրտ երկիր է՝ մանավանդ Եվրոպական այլ երկրների հետ համեմատած, իսկ Լոնդոնը ամենաանձրևային մայրաքաղաքն է։

Իրականում այդպես չէ։

Բանն այն է, որ, օրինակ՝ Լոնդոնում տարեկան տեղումները կազմում են 500 միլիմետր, իսկ, ասենք, Հռոմում՝ 760 միլիմետր, Միլանում՝ 1000 միլիմետր, Գենուայում՝ 1100 միլիմետր։ Ուղղակի նույն Իտալիայում անձևները, որպես կանոն, հորդառատ են, բայց քիչ հաճախականությամբ ու տևողությամբ, իսկ Անգլիայում դրանք մարմանդ են, բայց երկարատև՝ ամբողջ տարվա ընթացքում։ Սա ուղղակի ընդունված կարծրատիպ է, որ Բրիտանիայում անձրևոտ է, ցուրտ և խոնավ։ Իրականում այնտեղ շատ ավելի տաք է, քան նույն հորիզոնականում գտնվող շատ այլ եվրոպական երկրներում, և դրա պատճառը հրաշագործ տաք Գոլֆստրիմ հոսանքն է, որի մասին գիտեն բոլորը։ Իհարկե, երկրի հյուսիսային մասը ավելի ցուրտ է, քան հարավայինը, բայց իրականում Բրիտանիայում ամեն տեղ գերակշռում են հյուսիսային և հյուսիս-արևել յան քամիները։ Արդյունքում մոտավորապես տարվա կեսը այնտեղ լինում են մառախլապատ օրեր։ Իհարկե, տեղումները հավասարաչափ չեն ամբողջ տարածքով, օրինակ Շոտլանդիայի բարձրադիր գոտիներում լինում են մոտավորապես տարեկան 3 000 միլիմետր տեղումներ, իսկ Քեմբրիջում՝ 500 միլիմետր, ընդ որում, միջինը լինում է ընդամենը 100 անձրևային օր։ Բրիտանիայում անգամ թևավոր խոսք կա. դուր չի գալիս եղանակը՝ ընդամենը սպասիր հինգ րոպե, և այն կփոխվի։ Իրականում Բրիտանիայում իրոք մառախլապատ օրերը շատ են։ Բայց մառախուղը անձրև չէ։ Ինչպես նշել ենք, տարվա համարյա կեսը մառախուղ է, և դրա պատճառը մթնոլորտային ցածր ճնշումն է։ Ավելի անկեղծ լինելու համար պետք է արձանագրենք, որ Անգլիայում անձրևային է միայն որոշակի շրջան՝ սեպտեմբերից հունվար, իսկ մնացած ժամանակ և հատկապես ամռանը շատ տաք եղանակ է լինում։ Այն, որ Բրիտանիայում խոնավ է, ճիշտ է։ Բանն այն է, որ ցանկացած դեպքում սա կղզի է՝ շրջապատված օվկիանոսով, որը ևս իր հերթին նպաստում է բարձր խոնավությանը։ Ընդունված է, որ Բրիտանիան խստաշունչ է, այլ կերպ նրան կոչում են «մառախլապատ Ալբիոն»։ Այնուամենայնիվ, իր այս մառախլապատ եղանակով հանդերձ Բրիտանիայում առկա են բավականին բերրի հողեր և բնական հարստություններ։ Արդյունքում ստացվել է բավականին հարմոնիկ երկիր իր զարգացած գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ, մշակույթով , պատմությամբ և զարմանալի ժառանգությամբ։

Բրիտանիան կարողացել է դառնալ աշխարհի առաջատար երկրներից մեկը։ Բրիտանիա այցելող զբոսաշրջիկին պետք չէ անձրևային եղանակից վախենալ ։ Բանն այն է, որ այնտեղ էլ է այն ժամանակ եղանակը անձրևային, երբ անձրևային է եղանակը, օրինակ՝ Երևանում կամ Վանաձորում։

Ի դեպ, Հավայան կղզիներից Քաուայում գտնվող Ուայալեալե լեռը հանդիսանում է ամենաանձրևային վայրը. այնտեղ տարեկան մինչև 350 անձրևային օր է լինում, իսկ տեղումները կազմում են 11 680 միլիմետր:

Ի դեպ, կա մի կարևոր պահ՝ կապված եղանակի հետ։ Բանն այն է, որ բրիտանական օդերևութաբանները տարբերվում են մնացած բոլոր օդերևութաբաններից։ Նրանք չեն կատարում եղանակի կանխատեսումներ մի քանի օրվա համար։ Այնտեղ հիմնականում կանխատեսում են եղանակը մոտակա մի քանի ժամվա, լավագույն դեպքում՝ տվյալ օրվա համար։ Ընդ որում, դա էլ կատարում են իմիջիայլոց, քանզի լավ գիտեն, որ ցանկացած պահ եղանակը կարող է գլխապտույտ արագությամբ փոխվել և չհամապատասխանել կանխատեսմանը։ Բացի այդ, նրանք ապահովագրում են իրենց նրանով, որ ներկայացնում են եղանակի կանխատեսումը ամբողջ երկրի մասշտաբով, նրանց մոտ չկա կանխատեսում ըստ տարածքների։ Այսինքն, ստացվում է, որ բրիտանական օդերևութաբանները երբեք իրենց կանխատեսումներում չեն սխալվում, քանի որ ամբողջ Բրիտանիայում մի տեղ անձրև է, մի այլ տեղ՝ մառախուղ, իսկ մի այլ վայրում՝ պայծառ արև։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Армения перед выбором: что потеряет страна, выйдя из ЕАЭС? Белый дом анонсировал заявление Трампа из Овального кабинетаЭто незаконное заключение приблизило меня к Богу и Отечеству — архиепископ Микаэл АджапаянКак выжить одному в условиях 10 века в Руси? 8-месячный эксперимент Павла СапожниковаПашинян превращает Армению в антироссийский плацдарм: «Паст» Израиль обсудит 7 августа возможную «военную оккупацию» всей ГазыUcom внедряет платформу SatisfAI для регулярного анализа лояльности клиентов Астронавты сварят пиво в космосеВ Дании зоопарк предложил передать домашний скот на корм хищникамКоманда «Сила одного драма» в гостях у лагеря АйордиНазваны 10 главных факторов, грозящих исчезновением дельт рек по всему мируДело архиепископа Микаэла Аджапаяна завизировано судье Армине МеликсетянГенеральный директор «Алашкерта»։ Мы все хотим вывести клуб на новый уровеньБразильский суд предписал поместить экс-президента Болсонару под домашний арестToyota бьет рекорды продажНа Камчатке после землетрясения впервые за 300 лет проснулись 7 вулкановЗалог до 15 000 долларов для въезда в США: кого коснутся новые визовые требованияСМИ: Франция намерена сменить посла в АзербайджанеВС Азербайджана обстреляли армянский экскаваторУчастник движения «Тавуш во имя Родины» Гор Мелик-Саакян оправданПутин во второй раз за неделю провел переговоры с НетаньяхуСамолет экстренно вернулся в Мадрид после столкновения с птицей Америабанк присоединился к UATE, объявив о беспрецедентном сотрудничестве между финансовым и технологическим секторами В Армении 5206 пассажиров бесплатно прокатились на электропоездах ЮКЖДКогда приходит сентябрь: Idram&IDBankМИД Ирана отверг возможность прямых переговоров с СШАЦентр гидрометеорологии и мониторинга: В Армении ожидается жаркий август с небольшим количеством осадковОппозиционер: Азербайджан закрыл представительство Красного Креста – реакции никакойЗатишье перед бурей: что может означать очередной отпуск Пашиняна?После атаки дронов ВСУ загорелась ж/д станция в Волгоградской областиЦены на нефть снижаются после решения ОПЕК+ о наращивании добычиМомент пустоты: учёные открыли новое состояние человеческого сознанияСултан в лондонском гараже: как Сальвадор Дали снова удивил мирТрамп озвучил дату визита Уиткоффа в РоссиюДжулиана Григорян выступила на одной сцене с Андреа Бочелли и Пласидо ДомингоИз кадра — в студию: как нейросеть научилась менять свет на любом фотоЗаместитель мэра Еревана: Выделение 7 млн. долларов на концерт Лопес полностью оправданоУ Армении есть финансовые проблемы?Польша перенесёт элементы оборонной системы «Восточный щит» ближе к границам с Россией и БелоруссиейГраждане Армении и лица с двойным гражданством смогут в течение трёх месяцев водить с иностранными правамиНовый центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Маштоца 7/4 Иран подтверждает мирный характер своей ядерной программы: Интервью Эсмаила Багаи «Арменпресс»Управление репутацией в Армении: Шушан Арутюнян Министерство культуры Арцаха: Баку пытается «оправдать» снос памятника АйвазовскомуНовая премиальная бизнес-карта IDBank – Mastercard Business PreferredОмбудсмен РА и посол Германии обсудили вопросы защиты прав человекаЦены на медь упали из-за решения ТрампаАмериканский сенатор рассказал о переговорах Пашиняна с АлиевымУченые нашли первые свидетельства употребления ритуального психоактивного вещества 4000 лет назадМИД Азербайджана потребовал от ТАСС извиниться за использование названия Степанакерт