Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ
ПОЛИТИКАՀայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունների միջև նոյեմբերի 16-17-ին Հելսինկիում տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եÖ ‚ հասարակայնության հետ կապի վարչությունից, հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Պարույր Հովհաննիսյանը, ֆինլանդական կողմից` Ֆինլանդիայի ԱԳՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Տերի Հակալան:
Հայ և ֆինլանդացի դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարևորվել է հայ-ֆինլանդական քաղաքական երկխոսության աշխուժացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը: Կողմերն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, մտքեր փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:
Հայկական պատվիրակությանն ընդունել է Ֆինլանդիայի ԱԳՆ պետքարտուղար Պիտեր Սթենլունդը: Հայկական պատվիրակությունը Հելսինկիում հանդիպումներ է ունեցել նաև Ֆինլանդիայի խորհրդարանում:



