Գյումրու թիվ 15 դպրոցի հարևանությամբ դի է հայտնաբերվել՝ կախված գազախողովակից
ОБЩЕСТВО
Մայիսի 9-ին` ժամը 18:13-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցում գտնվող թիվ 15 դպրոցի կաթսայատան մոտ գազատար խողովակից կախված քաղաքացու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն իջեցրել են Ա.Խ.-ի (ծնված 1985 թ.) դին և պատգարակով մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը, ինչպես նաև տարածքային ոստիկանության բաժնի ծառայողները:
Ըստ լրատվամիջոցի՝ մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 34-ամյա Արմեն Խաչատրյանն էր: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաքննություն է սկսվել:



