Հայաստանի ռուսական ռազմակայանում ավարտվում Է զորավարժարանների համատարած մաքրումը
ОБЩЕСТВОՀայաստանի ռուսական ռազմակայանի ինժներական ստորաբաժանման զինծառայողներն ավարտում են «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանների համատարած մաքրումը պայթյունավտանգ առարկաներից: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ականազերծման խմբի կազմում առաջադրանքները կատարում են պայմանագրորդ զինծառայողները եւ ականա-որոնողական ծառայության շները: Ներգրավված Է ավելի քան 50 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:
Ընթացիկ տարվա հոկտեմբերի կեսերից մինչ այժմ զինվորական սակրավորները հատուկ հանդերձանքի եւ սարքերի կիրառմամբ ականազերծել ու մաքրել են ավելի քան 400 հեկտար ընդհանուր մակերեսով տարածք: Ընդամենը հայտնաբերվել են շուրջ 3,5 հազար զանազան պայթյունավտանգ առարկաներ: Ռազմամթերքի գտնված բեկորները պայթեցման մեթոդով տեղում ոչնչացվել են՝ մակադիր լիցքի օգտագործմամբ:
Անդրկովկասում ռուսական ռազմական օբյեկտների մաքրման աշխատանքները կտեւեն մինչեւ նոյեմբերի վերջը:



