Ողբերգական վթար՝ Արագածոտնի մարզում․ վարորդը հիվանդանոցում մահացել է
ОБЩЕСТВО
Արագածոտնի մարզում այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 16:20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 61-րդ կմ հատվածում բախվել են Թալին քաղաքի բնակիչ 53-ամյա Վահան Մխիթարյանի ГАЗ 24-10 և Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ 49-ամյա Արմեն Հարությունյանի Mitsubishi ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 24-10-ի վարորդ Վահան Մխիթարյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն, որետղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Վթարի հետևանքով 2 մեքենաները բախվել են նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանած ЗИЛ մակնիշի ավտոմեքենային:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



