ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՄԱՅԻՍԻ). Շուշին ազատագրված է, իսկ Սամվել Բաբայանը՝ կալանավորված
ОБЩЕСТВОՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ
Ռուսաստան, Տաջիկստան, Ադրբեջան, Ղազախստան, Բելառուս, Մոլդովա, Հայաստան, Սերբիա, Թուրքմենիա, Վրաստան, Իսրայել և Չեռնոգորիա՝ Հաղթանակի օր, Ուկրաինա՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ հաղթանակի օր, Եվրամիություն՝ Եվրոպայի օր, ԱՄՆ՝ Հնդկացիների օր, Հայաստան և ԼՂՀ՝ ԼՂՀ պաշտպանության և Շուշիի գրավման օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1267-մահացել է Ամենայն հայոց կաթողիկոս Կոնստանտին Բ Բարձրաբերդցին։
1939-ծնվել է փիլիսոփա Արամայիս Հովսեփյանը։
1943-մահացել է հնէաբան Ռուբեն Օրբելին։
1954-ծնվել է բռնցքամարտի մարզիչ, ոստիկանության գնդապետ, նկարիչ Վազգեն Բադալյանը։
1992-հայկական զորամիավորումները ավարտել են Շուշիի ազատագրումը։
ադրբեջանական ուղղաթիռները ռմբակոծել են Շոշ գյուղը։
-Կուրբանովի գրոհային ինքնաթիռը գրոհել է Ստեփանակերտից օդ բարձրացած հայկական ՅԱԿ-40 ինքնաթիռը, սակայն վերջինիս օդաչուին հաջողվել է առանց զոհերի վայրէջք կատարել։
1994-Ռուսաստանի նախագահի՝ Ղարաբաղի հարցով պատվիրակ Վլադիմիր Կազիմիրովը ներկայացրել է «Անժամկետ կրակի դադարեցման համաձայնագիր», որը նույն օրը Բաքվում ստորագրել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը։
2008-Հայ-թուրքական գործարար ընկերակցությունը հայտնել է, որ մերժվել է իրենց դիմումը Ստամբուլում ընկերակցության գրասենյակ բացելու խնդրանքով:
2016-Երևանում առաջին անգամ անցկացվել է «Անմահ գունդ» ակցիան՝ քաղաքացիների երթը Հայրենական մեծ պատերազմին մասնակցած իրենց ազգականների լուսանկարներով:
2017-Սամվել Բաբայանը կալանավորվել է Արմեն Պողոսյանի ցուցմունքի հիման վրա։
ԱՇԽԱՐՀ
1712-ստեղծվել է Տուլայի զինագործարանը։
1805-մահացել է գերմանացի բանաստեղծ և դրամատուրգ Իոհանն Ֆրիդրիխ Շիլլերը։
1832-սեմինոլների հնդկացիական ցեղերի 15 առաջնորդներ պայմանագիր են ստորագրել ԱՄՆ-ի կառավարության հետ առ այն, որ նրանք վաճառում են իրենց՝ Ֆլորիդայում գտնվող հողերը և տեղափոխվում են Միսիսիպի գետից այն կողմ։
1837-ծնվել է գերմանացի արդյունաբերող, Adam Opel GmbH ընկերության հիմնադիր Ադամ Օպելը։
1850-մահացել է ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակը։
1913-Ֆրանսիայում էկրան է բարձրացել հանրահայտ «Ֆանտոմաս» ֆիլմի առաջին սերիան։
1915-Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում սկսվել է Արտուայի երկրորդ ճակատամարտը, որն ավարտվել է միայն հունիսի 18-ին։
1924-ծնվել է ռուսական բարդ, բանաստեղծ, երգերի հեղինակ և սցենարիստ Բուլատ Օկուջավան։
1936-Իտալիայի ղեկավար Մուսոլինին հայտարարել է Եթովպիայի՝ Իտալիային միանալու մասին։
1941-Ճապոնիայի ճնշման տակ Վիշիի ռեժիմը ստորագրել է խաղաղության պայմանագիր, ըստ որի Թայլանդին են անցնում Լաոսը և Կամբոջայի մի մասը։
1944-չորրորդ ուկրաինական բանակի կողմից ազատագրվել է Սևաստոպոլը։
1955-ԳՖՀ-ն ընդունվել է ՆԱՏՕ-ի կազմ։
1958-Միխայիլ Բոտվիննիկը, ռևանշ վերցնելով Վասիլի Սմիսլովից, վերադարձրել է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
1962-կայացել է Սիկորսկու ստեղծած առաջին ուղղաթիռ-ամբարձիչի թռիչքը ԱՄՆ-ում։
1966-մահացել է ռումին կոմպոզիտոր, խմբավար, ուսուցիչ Ալֆրեդ Մենդելսոնը։
1967-ծնվել է ռուս դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, հեռուստահաղորդավար Ֆյոդոր Բոնդարչուկը։
1987-լեհական ԻԼ-62 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Վարշավայի արվարձաններում, զոհվել է 183 մարդ։
2002-Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն՝ հաղթանակի օրվա շքերթի ժամանակ։
2004-զոհվել է Չեչնիայի նախագահ (2003—2004) Ահմադ Կադիրովը՝ Գրոզնու «Դինամո» մարզադաշտում իրականացված ահաբեկչական գործողության հետևանքով։
2014-Մարեապոլում սրվել է իրադրությունը, տեղի են ունեցել բախումներ, որոնց հետևանքով զոհվել է ուկրաինացի 8 ուժային, Դոնեցկի Հանրապետության 25 կողմնակից և 5 քաղաքացիական անձ։
Կամո Խաչիկյան



